Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտներն այցելել են «Իմփաքթ Հաբ Սյունիք»

Դեկտեմբերի 10-ին և 11-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտները, դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի ուղեկցությամբ, Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում այցելել են «Իմփաքթ Հաբ Սյունիք»` ծանոթանալու գործունեությանը և տրվող հնարավորություններին։ 

«Իմփաքթ Հաբ Սյունիքի» ծրագրերի ղեկավար Ռաիսա Աղաբեկյանն ակերտներին ներկայացրել է «Իմփաքթ Հաբը», ինչ է այն իրենից ներկայացնում որպես միջազգային կազմակերպություն և ինչ բաղադրիչներ ունի։ 

  

Ռաիսա Աղաբեկյանը ներկայացրել է իրականացվող և նախատեսվող ծրագրերը, ինչ հնարավորություններ է առաջարկում իրականացվող յուրաքանչյուր ծրագիր. անհատական մասնագիտական ուղղորդում, բիզնեսի մոդելավորման աշխատանքներ, ոլորտի ձեռնարկատերերի/մասնագետների կողմից մենթորություն, անդամակցություն «Իմփաքթ Հաբին» և ոգեշնչող տարածքից ու ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն և այլն, ինչպես նաև որոնք են հաջող դիմումի 5 կարևոր կետերը։

Ռաիսա Աղաբեկյանը նաև խոսել է գործարարի և ձեռնարկատիրոջ միջև տարբերությունների մասին։

Հանդիպման ընթացքում աշակերտներին հնարավորություն է տրվել ներկայանալ և պատմել ապագայի իրենց պլանների, նախընտրելի մասնագիտությունների մասին։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում «Իմփաքթ Հաբ Սյունիքին»՝ արդեն ավանդական դարձած և արդյունավետ համագործակցության համար:

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (11.12.2024)
Դիտումներ: 128 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar