ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համագործակցությամբ դպրոցը 336 կտոր գույք է ստացել

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համագործակցության արդյունքում դպրոցը նոր գույք է ստացել:

Ուսուցչական, աշակերտական սեղանները, աթոռները, պահարանները կտեղադրվեն արդեն իսկ վերանորոգված դասասենյակներում, աշխատասենյակներում, այդպիսով ավելի հարմարավետ դարձնելով աշխատանքային և ուսումնական միջավայրը, ինչը կնպաստի դասապրոցեսի և աշխատանքային պրոցեսի որակի բարձրացմանը:

Դպրոցը ստացել է 100 հատ աշակերտական սեղան, 200 հատ աշակերտական աթոռ, 16 հատ գրապահարան, 10 հատ ուսուցչի սեղան և 10 հատ ուսուցչի աթոռ:

Նույն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են դպրոցի տարրական (1-ին) մասնաշենքի սանհանգույցները, որոնք տարիներ շարունակ եղել են անմխիթար վիճակում: Այս մասին կպատմենք հաջորդ հրապարակումներում:

  

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.07.2022)
Դիտումներ: 363 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar