«Ակսել Բակունց: Կյանքը, ստեղծագործությունները: Հաղորդում» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում

Նոյեմբերի 15-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Ակսել Բակունց: Կյանքը, ստեղծագործությունները: Հաղորդում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը:

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Աննա Մարտիրոսյանը, Նանա Աբրահամյանը, Հասմիկ Հակոբյանն ու Էլեն Առուստամյանը:

      

Նախագծային աշխատանքի նպատակները՝

  • Արդիականացնել,արժևորել աշակերտների գիտական կանխատեսումները
  • Վեր հանվող խնդիրների վերաբերյալ տարբեր լուծումներ առաջարկել
  • Պատկերացում կազմել Բակունցի ապրած և ստեղծագործած ժամանակաշրջանի վերաբերյալ
  • Յուրացնել Ակսել Բակունցի կյանքի և ստեղծագործության ընդհանուր բնութագրի մասին տեղեկություններ
  • Պատրաստել հաղորդում Ա. Բակունցի կյանքի և գործունեության վերաբերյալ

Նախագծային աշխատանքի խնդիրները՝

  • Կոնկրետացնել հանձնարարությունը
  • ՈՒսումնասիրել հեղինակի ոճը և վերհանել օգտագործված հնարները
  • ՈՒսումնասիրել տարածաժամանակը

Նախագծի իրականացման ընթացում լինելով նախագծի ղեկավար՝ հանդես եմ եկել որպես

  • Ուղղորդող, պլանավորող, կազմակերպիչ
  • Հետազոտող, վերլուծող
  • Աշակերտների աշխատանքները համակարգող

Նախապես ներկայացվել են նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքն իրականացվել է 7-րդ «Բ» դասարանի աշակերտների կողմից:

Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումներն իրականացվել են նախատեսված ժամաքանակին համապատասխան (4 անգամ): Լիլիթ Սարգսյանը կազմակերպել, ուղղորդել և վերահսկել է նախագծի իրագործման ողջ ընթացքը, սովորողների գործունեությունը, լսել սովորողների կարծիքները:

  

  

1-ին փուլում ուսուցիչը ներկայացրել է նախագծի թեման, առաջարկել է նախագծի հիմնահարցը, ձևակերպել նպատակներն ու խնդիրները: Աշակերտները ընկալել են հիմնահարցը, կոնկրետացրել նպատակներն ու խնդիրները:

2-րդ փուլում ուսուցիչը կազմակերպել է նախագծի աշխատանքը, առաջարկել կազմավորել խմբեր, բաշխել աշակերտների դերերը խմբերում, պլանավորել նախագծի գործունեությունը և հստակեցրել նախագծի տեսակը:

3-րդ փուլում ուսուցիչը դիտարկումներ է արել, աշակերտներին խորհուրդներ է տվել, նախապատրաստել նախագծի պաշտպանությանը: Աշակերտները հետազոտել են, վերլուծել տեղեկությունները, աշխատել նախագծի վրա, շտկումներ կատարել ու պատրաստվել նախագծի պաշտպանությանը:

Նախագիծն աշակերտներին հնարավորություն է տվել պատկերացում կազմել Ակսել Բակունցի կյանքի, ապրած ժամանակաշրջանի, ստեղծագործության վերաբերյալ: Նախագծային աշխատանքի պլանի համաձայն կատարվել է աշխատանքի բաժանում: Աննա Մարտիրոսյանը հավաքագրել և ուսումնասիրել է տեղեկություններ Ակսել Բակունցի կյանքի մասին, Նանա Աբրահամյանը հավաքագրել և ուսումնասիրել է տեղեկություններ Ակսել Բակունցի ստեղծագործությունների վերաբերյալ, Հասմիկ Հակոբյանն ուսումնասիրել է Բակունցի մթնաձորյան աշխարհը, Էլեն Առուստամյանը կատարել է դերաբաշխում՝ հաշվի առնելով խմբի անդամների կարծիքները:

Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել  են իրար հետ, որոնել, ուսումնասիրել, նկարահանել հատվածներ՝  հաղորդում պատրաստելու նպատակով։

Նախագծային աշխատանքի տեսական մասի կատարումը ենթադրում էր խորհրդատվությունների լայն շրջանակ՝ գրադարան, համացանց, Ակսել Բակունցի տուն-թանգարան և այլն:

 Քանի որ առաջին նախագծային աշխատանքն էր, և աշակերտները համեմատաբար թույլ պատկերացում ունեին նախագծային աշխատանքի, դրա իրականացման մասին, արձանագրվել են որոշակի թերություններ: Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքը նպաստել է աշակերտների կողմից Ակսել Բակունցի գրելաոճի խոր ընկալմանը՝ բացահայտելով, թե ինչպես է հեղինակն օգտագործում գրական հնարներ տարբեր թեմաների անդրադառնալու համար, և աշակերտներին խրախուսելով մտորել ժամանակակից հասարակության մեջ այդ թեմաների արդիականության մասին:

Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն Աննա Մարտիրոսյանի մոտ ձևավորել են պատասխանատվության և ինքնավստահության կարողունակություն, Նանա Աբրահամյանի մոտ՝ ինքնուրույն սովորելու հմտություններ, Հասմիկ Հակոբյանի մոտ՝ վերլուծական և քննադատական մտածողության հմտություններ, Էլեն Առուստամյանի մոտ՝ համագործակցային հմտություններ:

Նախագծային աշխատանքը սովորողների մեջ ոչ միայն բացահայտեց և խորացրեց մարդկային նոր որակներ՝ առավել ընդգծելով սովորողների դրական հատկանիշները, այլև զարգացրեց արտիստիկ խառնվածք, բեմական կեցվածք, խոսքի մշակույթ, ասմունքելու վարպետություն, նկարահանելու կարողություն:

Նախագծային աշխատանքի պաշտպանության ժամանակ ներկա էին նաև ուսուցիչներ:

Նախագծային աշխատանքի պլանում սահմանված էր, որ ակնկալվող արդյունքը՝ պրոդուկտը, պետք է լինի հաղորդումը, որը ներկայացված է ստորև:
 

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.12.2023)
Դիտումներ: 576 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar