Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտներն այցելել են «Իմփաքթ Հաբ Սյունիք»

Մարտի 6-ին և 7-ին Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտները, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, Մասնագիտական կողմնորոշման ակումբի ղեկավար Սերգեյ Ավանեսյանի ուղեկցությամբ, Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում այցելել են «Իմփաքթ Հաբ Սյունիք»` ծանոթանալու գործունեությանը և տրվող հնարավորություններին։ 

    

«Իմփաքթ Հաբ Սյունիքի» գործառնական գծով ղեկավար Արփա Հակոբյանը ներկայացրել է «Իմփաքթ Հաբը», ինչ է այն իրենից ներկայացնում որպես միջազգային կազմակերպություն և ինչ բաղադրիչներ ունի։ Ծրագրերի ղեկավար Ռաիսա Աղաբեկյանը ներկայացրել է իրականացվող և նախատեսվող ծրագրերը, ինչ հնարավորություններ է առաջարկում իրականացվող յուրաքանչյուր ծրագիր. անհատական մասնագիտական ուղղորդում, բիզնեսի մոդելավորման աշխատանքներ, ոլորտի ձեռնարկատերերի/մասնագետների կողմից մենթորություն, անդամակցություն «Իմփաքթ Հաբին» և ոգեշնչող տարածքից ու ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն և այլն, ինչպես նաև որոնք են հաջող դիմումի 5 կարևոր կետերը։

Ռաիսա Աղաբեկյանը նաև խոսել է գործարարի և ձեռնարկատիրոջ միջև տարբերությունների մասին։

Հանդիպման ընթացքում աշակերտներին հնարավորություն է տրվել ներկայանալ և պատմել ապագայի իրենց պլանների, նախընտրելի մասնագիտությունների մասին։

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում «Իմփաքթ Հաբ Սյունիքին»՝ արդյունավետ համագործակցության համար:

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.03.2023)
Դիտումներ: 573 | Վարկանիշ: 1.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar