«Առարկայական չափորոշիչներ և նախագծային ուսուցում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Մարտի 28-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվեց «Առարկայական չափորոշիչներ և նախագծային ուսուցում» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են դպրոցի Տարրական դասարանների մեթոդիավորման բոլոր անդամները, ինչպես նաև 1-4-րդ դասարաններում օտար լեզուներ, ԹԳՀԳ դասավանդող ուսուցիչները, ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը:

    

Մենթոր-ուսուցչուհի Ռիտա Շալունցի կողմից մասնակիցներին ներկայացվեց հանրակրթության պետական չափորոշչի ու առարկայական ծրագրերի և չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները, Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները, Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների ու ծրագրերի հաստատումը, ՀՊՉ ընդհանուր դրույթները, ուսումնական բնագավառները, ուսումնական պլանների երեք բաղադրիչները, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսումնական գործունեության կազմակերպման տեսակների (խմբակ, ուսումնական նախագիծ) իրականացման համար սահմանվում են նորմատիվային ծավալները (դասաժամ):

Մանկավարժներին ներկայացվեց նաև այն կայքերի հղումները, որտեղից հնարավոր է ներբեռնել Հանրակրթության պետական չափորոշիչների (ՀՊՉ) հետ կապված մեթոդական ցուցումներ և համապատասխան գրականություն՝ 2023-2024 ուստարում 2, 5, 7, 10-րդ դասարաններում նոր ՀՊՉ-ով ուսուցումն իրականացնելու համար:

    

Մասնակիցներին ներկայացվել է նաև ուսումնական նախագծի մասին ամբողջական ինֆորմացիա՝ ինչ է նախագծային ուսուցումը, դրա առաջնային նպատակները, ըստ բովանդակության նախագծերի տեսակները, ուսումնական նախագծային աշխատանքի իրականացման քայլերը, փուլերը, տևողությունը, գնահատումը: Տեսասահիկում բերվել են նաև օրինակներ տարրական դպրոցում նախագծային մեթոդի տեղայնացման հետ կապված:

Տեսական մասի ամփոփումից հետո մասնակիցներին տրվել է առաջադրանք՝ բաժանվել խմբերի և ըստ առաջարկված կայքերի գտնել առարկայական ծրագրերը, չափորոշիչները և կազմել օրվա դասի պլան: Խմբերն աշխատանքները կատարելուց հետո ներկայացրել են լսարանին:

    

Մեկօրյա դասընթացի ընթացքում ուուցիչները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, հնչեցրին կարծիքներ, կատարվեցին քննարկումներ: Դասընթացի արդյունքում ուսուցիչները հիմք ընդունելով նոր ՀՊՉ-ն կարողացան կազմել առարկայական ծրագրեր, օրվա դասի պլան, տարբերակել բաղադրիչները։

Հանդիպման ավարտին վերապատրաստման մասնակիցները լրացրին ելքի քարտը, որտեղ թողեցին իրենց կարծիքը ընթացքի, կիրառված մեթոդների արդյունավետության ու առաջարկությունների վերաբերյալ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.03.2023)
Դիտումներ: 566 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar