Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտուհի Լիլի Մալինցյանը նկարչական մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտուհի Լիլի Մալինցյանը մասնակցել է «Դեկարտ» մանկապատանեկան մշակութային կենտրոնի կողմից հայտարարված նկարչական մրցույթին և զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Բարեգործական մրցույթը նախատեսված էր բացառապես տաղանդավոր երեխաների բացահայտման, մասնագիտական կրթության ապահովման և միջազգային հարթակներում նրանց աշխատանքների ցուցադրման նպատակով։

Լիլին, ընտրելով հայկական երաժշտության հավերժական խորհրդանիշ Կոմիտասին` որպես իր նկարի հերոս, կարողացել է պատկերել նրա լուսավոր ու հուզառատ հոգին։

Մրցույթում զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը` հնարավորություն է ստացել մեկ տարի անվճար մասնագիտական ուսուցում ստանալ «Դեկարտ» մանկապատանեկան մշակութային կենտրոնում:

Հուլիսի 10-ին մասնակցել է նկարիչների միությունում կայացած ցուցադրությանը և հնարավորություն է ստացել մասնակցելու Մոսկվայում կայանալիք ցուցահանդեսին։
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (10.07.2023)
Դիտումներ: 481 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar