ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» նախագիծը։ Նախագծում սահմանվում են դասագրքի հանդեպ պետության ընդհանրական պահանջները.
Դասագրքի էջերը չպետք է գերազանցեն՝
Թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ դասագրքեր Նախատեսվում է, որ դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։ Թղթային դասագիրքը կունենա իր թվայնացված տարբերակը, որը ձեռք կբերվի դասագրքի հետ միաժամանակ։ Սովորողը, ծնողի գրավոր համաձայնության դեպքում, կարող է հրաժարվել թղթային դասագրքերից և օգտվել էլեկտրոնային դասագրքերից: Հիբրիդ դասագիրքը թղթային դասագիրքն է, որի մեջ ներառված է թվային բովանդակությունը։ Դասագրքի օգտագործման ժամկետներ Դասագրքերի օգտագործման նվազագույն ժամկետը (տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջների անփոփոխ մնալու դեպքում) տարրական դասարաններում առնվազն 3 տարի է, միջին և ավագ դասարաններում՝ առնվազն 5 տարի: Էլեկտրոնային դասագրքերի գործածության ժամկետն առնվազն 7 տարի է: Դասագրքերի ստեղծման մրցույթ և գնահատում Ըստ նոր կարգի նախագծի` դասագրքերի ստեղծման մրցույթը կառանձնացվի դասագրքի հրատարակման մրցույթից։ Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։ Ներկայացված է նաև դասագրքերի փորձաքննության կարգը, որն իրականացվելու է 3 փուլով` համապատասխանության փուլ, բովանդակային գնահատման փուլ և վարկանիշային գնահատման փուլ: Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատող հանձնաժողովների կազմավորման նպատակով նախատեսվում է ձևավորել սահմանված պահանջներին համապատասխանող փորձագետների շտեմարան, որտեղից էլ համակարգչային ծրագրի միջոցով կընտրվեն գնահատողները: Սահմանված է, որ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն հետևյալ մասնագետները.
Յուրաքանչյուր մասնագիտական ուղղությունից ընտրվում է մինչև 5 թեկնածու՝ յուրաքանչյուր առարկայի համար։ Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե հանդիսանում է մրցույթին ներկայացված դասագրքի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ կամ որևէ այլ՝ ուղղակի ձևով դասագրքի ստեղծմանը մասնակից: Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 12-ը: ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է բովանդակային և շահագրգիռ առաջարկներ, որոնք կարող են ներկայացվել ինչպես e-draft.am հարթակում, այնպես էլ ԿԳՄՍ նախարարություն` համապատասխան գրությամբ: Աղբյուրը: http://escs.am | |
| |
Դիտումներ: 636 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |