Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի տնօրենության կողմից գրավորները

Նոյեմբերի 8-ից Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են տնօրենության կողմից գրավորները: Առաջին կիսամյակի ընթացքում 3-9-րդ դասարանների աշակերտների գիտելիքները ստուգվում են «Մայրենի» («Հայոց լեզու») և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ») առարկաներից:

  

Արդեն ավարտվել են «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ») առարկայից տնօրենության կողմից գրավորները: Հաջորդ շաբաթ 2-9-րդ դասարանների աշակերտների գիտելիքները կստուգվեն «Մայրենի» («Հայոց լեզու») առարկայից:

Ի տարբերություն նախորդ ուսումնական տարիների, 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում և՛ «Մայրենի», և՛ «Մաթեմատիկա» առարկաներից աշխատանքները տրվել են թեստային տարբերակով՝ համապատասխանեցնելով 4-րդ դասարանների գիտելիքների ստուգման և 9-րդ դասարանների ավարտական քննությունների թեստերի տարբերակներին՝ նպատակ ունենալով աշակերտներին հարմարեցնել այդ աշխատանքներին, ձևավորել սթրեսակայունություն ստուգման պրոցեսների նկատմամբ:

  

    

  

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.11.2023)
Դիտումներ: 366 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar