Փետրվարի 14-ին և 15-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի և «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի, Գորիսի պետական համալսարանի Ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս Հերմինե Ալավերդյանի կողմից դպրոցում կազմակերպվել էր «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթաց, որին մասնակցեցին դպրոցի բոլոր մանկավարժական աշխատողները:
Երկօրյա վերապատրաստումների ընթացքում անդրադարձ կատարվեց 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում առարկայի ծրագրով նախատեսված կարողությունների զարգացմանը, թեմայի վերջնարդյունքների զարգացմանը, աշակերտների ինքնուրույն աշխատանքի հմտությունների զարգացմանը, դպրոցում սովորողների գնահատման չափանիշներին: Դասընթացավարներ Սերգեյ Ավանեսյանի և Հերմինե Ալավերդյանի կողմից անդրադարձ կատարվեց կարողունակություններին, «Պեդագոգիա» և «Անդրագոգիա» հասկացություններին, ցկյանս կրթությանը, կրթության ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ տեսակներին: Դասընթացի ընթացքում իրականացվեց նաև գործնական աշխատանք, որի ընթացքում դպրոցի մանկավարժները կոնկրետ օրինակներով նշեցին, թե ցուցադրվող նկարներից որը որ կարողունակությանն է համապատասխանում:
| |
| |
Դիտումներ: 450 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |