«Տարրական դպրոցի ուսուցչի մանկավարժական կարողությունները». Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի դասվար Արմինե Հարությունյանի հետազոտական աշխատանքը

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դասվար Արմինե Հարությունյանը Տարրական դասարանների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Տարրական դպրոցի ուսուցչի մանկավարժական կարողությունները» թեմայով հետազոտական աշխատանքը: 

Հետազոտական աշխատանքում նշվում է, որ հանրակրթության համակարգում կարևոր օղակ է տարրական դպրոցը, որի նպատակը կրտսեր դպրոցականների մտավոր, հոգեկան գործընթացների, ֆիզիկական կարողությունների, լեզվամտածողության զարգացումն է, հայեցի հոգեկերտվածքի և արժեհամակարգի ձևավորումը: Նշված նպատակների արդյունավետ իրականացման գործընթացում կարևոր է տարրական դպրոցի ուսուցիչը, ում մասնագիտական պատրաստությամբ, կոմպետենտությամբ և աշխատանքի որակով է նաև պայմանավորված մեր հասարակության առաջընթացը: Տարրական դպրոցի ուսուցիչը միաժամանակ պատասխանատու է երեխայի առողջության և կյանքի, գիտելիքների յուրացման մակարդակի, կարողությունների և հմտությունների ձևավորման, նրա սոցիալականացման, կրթության շարունակության ապահովման համար: Հենց այս նկատառումներով էլ պայմանավորված է թեմայի արդիականությունը:

Հետազոտական աշխատանքի նպատակն է ներկայացնել ժամանակակից ուսուցչի մոդելը, նրան ներկայացվող պահանջները, քննարկել մանկավարժական վարպետության և տակտի հարաբերակցության հարցը, տալ ժամանակակից ուսուցչի իմիջի առանձնահատկությունները:

Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ:
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.03.2024)
Դիտումներ: 263 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar