2023 թվականի հոկտեմբերի 17-ից Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Կրթական նախաձեռնություններ» ԿՀԿ-ն կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվում է անգլերենի խորացված ուսուցման ծրագիր Գորիս համայնքի 9-րդ, 10-րդ, և 11-րդ դասարանների աշակերտների համար: Ծրագրի շրջանակներում, մշտադիտարկում իրականացնելու նպատակով, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 դպրոց էր այցելել ԱՄՆ դեսպանատան մշակութային, կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանը, որին ընդունեցին տնօրեն Դավիթ Կոստանդյանը, փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանն ու «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանը:
Հասմիկ Միքայելյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանը՝ դպրոցի հարկի տակ ծրագրի իրականացումը հյուրընկալելու, համագործակցություններում բաց լինելու համար, հույս հայտնեց, որ ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող տարբեր ծրագրերով դպրոցի հետ համագործակցությունը կլինի շարունակական: Դավիթ Կոստանդյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանատանն ու Հասմիկ Միքայելյանին՝ վստահության համար, շեշտեց, որ պատրաստ են շարունակել և ավելի խորացնել համագործակցությունը: ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը ներկա գտնվեց նաև ծրագրի շրջանակում իրականացվող դասերին: Ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ընտրված աշակերտները հնարավորություն ունեն 17,5 ամսվա ընթացքում ձեռք բերել համապարփակ գիտելիքներ անգլերեն լեզվից, ինչի արդյունքում նրանք անգլերենը կկարողանան օգտագործել որպես հաղորդակցության և իրենց ապագա կրթության և աշխատանքի կարևոր գործիք: Դասընթացներն իրականացվում են անվճարեն: Մասնակցում են ոչ միայն Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի, այլ նաև Գորիս համայնքի այլ դպրոցների 9-րդ, 10-րդ, և 11-րդ դասարանների աշակերտներ:
| |
| |
Դիտումներ: 448 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |