Մայիսի 13-17-ը ՀՀ կրթության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Տեսչական մարմնի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետներ Ռուզաննա Ադոյանն ու Դիանա Ալեքսանյանը ստուգումներ են իրականացրել դպրոցի կողմից կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով: Ռուզաննա Ադոյանն ու Դիանա Ալեքսանյանը հանդիպեցին դպրոցի մանկավարժներին, տեղի ունեցավ քննարկում ուսուցիչներին հուզող հարցերի վերաբերյալ և մտքերի փոխանակություն։ Անդրադարձ կատարվեց նաև դպրոցում իրականացված ստուգումների արդյունքներին: Հանդիպման ավարտին տեսչության ներկայացուցիչներն շնորհակալություն հայտնեցին հատկապես դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանին և տնօրենի տեղակալ Սերգեյ Ավանեսյանին՝ դպրոցում կրթության գործընթացը պատշաճ կազմակերպելու, թղթավարությունն ըստ կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան իրականացնելու, ինչպես նաև կոլեկտիվում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտն ապահովելու համար: Գոհունակություն հայտնեցին նաև ուսուցիչներին ու հոգեբանամանկավարժական բազմամասնագիտական թիմին՝ իրականացվող աշակերտակենտրոն ուսուցման համար, ինչպես նաև շեշտեցին, որ տեսչական մարմնի կողմից «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաներից արված դասալսումները, տրված գրավոր աշխատանքները լավ և գերազանց արդյունքներ են ցույց տվել։ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում տեսչական մարմնի մասնագետներ Ռուզաննա Ադոյանին ու Դիանա Ալեքսանյանին՝ ստուգումներն առողջ, համագործակցային մթնոլորտում անցկացնելու, համատեղ իրականացված աշխատանքների ու անհրաժեշտ խորհրդատվությունների համար:
| |
| |
Դիտումներ: 383 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |