Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, ֆուտբոլի դպրոցականների առաջնության հանրապետական փուլում զբաղեցրեց 3-րդ պատվավոր հորիզոնականը

Դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցավ ՀՖՖ կողմից կազմակերպաված ֆուտբոլի դպրոցականների առաջնության հանրապետական կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը։

  

Հանրապետական կիսաեզրափակիչ փուլում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները 4:3 հաշվով պարտություն կրեցին Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 8 դպրոցի դեմ խաղում, իսկ Շիրակի մարզի Մարալիկի թիվ 1 դպրոցի թիմի հետ խաղում 8:7 հաշվով հաղաթանակ տարան մեր դպրոցի սաները: 

ՀՖՖ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպաված ֆուտբոլի դպրոցականների առաջնությունում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մինչև 12 տարեկանների թիմը, հանրապետական փուլում, զբաղեցրեց 3-րդ պատվավոր հորիզոնականը։

  


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (03.12.2022)
Դիտումներ: 326 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar