Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ծնողական խորհրդի 2024-2025 ուսումնական տարվա առաջին նիստը

Սեպտեմբերի 13-ին, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ծնողական խորհրդի ընդհանուր ժողով, որին մասնակցում էին դպրոցի 27 դասարանների ծնողական կոմիտեների նախագահները:

Ներկաներին ողջունեց և համագործակցային ուսումնական տարի մաղթեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, որն իր խոսքում կարևորեց ծնողների ներգրավվածությունն աշակերտների կրթության և դպրոցում կրթության կազմակերպման գործընթացում:

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին դպրոցի ծնողական խորհրդի նախկին նախագահ Աննա Մինասյանի 2023-2024 ուսումնական տարվա հաշվետվությանը, ծնողական խորհրդի նոր նախագահի և քարտուղարի ընտրությանը, ներքին կարգապահական կանոններին ու մի շարք այլ հարցերի:

Նիստին ներկա էին ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանն ու ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, որոնք նույնպես ողջունեցին ներկաներին ու ակտիվ ուսումնական տարի մաղթեցին:

  

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.09.2024)
Դիտումներ: 359 | Վարկանիշ: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar