Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ զրույց-հանդիպում ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները աշակերտների շրջանում ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների իրազեկվածության բարձրացման նպատակով զրույց-հանդիպումներ անցկացրին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների աշակերտների հետ:

Դպրոց էին այցելել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ավագ օպերլիզոր, ոստիկանության մայոր Գարիկ Գևորգյան, տեսուչ, լեյտենանտ Ալյոշա Մայիլյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի ավագ պարեկ, ավագ լեյտենանտ Տիգրան Գասպարյանը, լեյտենանտ Շահանե Ավագյանն ու ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ Գորիսի ՀՓՋ փրկարար ծառայության սերժանտներ Արա Ղազարյանն ու Սարգիս Բարխուդարյանը։    

ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչներն աշակերտների հետ խոսեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման կարևորության, հետիոտների կողմից պատշաճ վարքի դրսևորման, անչափահասների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում համապատասխան տույժերի և տուգանքների մասին:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ համագործակցության համար:

  

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.10.2024)
Դիտումներ: 271 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar