«Լեզվական տարածված սխալները և դրանց դեմ պայքարի եղանակները». դպրոցի «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Սոնա Հարությունյանի հետազոտական աշխատանքը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Սոնա Հարությունյանը Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Լեզվական տարածված սխալները և դրանց դեմ պայքարի եղանակները» թեմայով հետազոտական աշխատանքը:

Հաշվի առնելով հաղորդակցման ընթացքում խոսքային վթարների անխուսափելիությունը՝ մշտապես զգացվում է լեզվական սխալների դեմ պայքարի անհրաժեշտություն, ինչպես նաև արդյունավետ միջոցների ու եղանակների առաջարկությունների կարիք, որպեսզի հնարավոր լինի փոքրիշատե նվազեցնել լեզվական թերությունները:  Ասվածից ենթադրվում է, որ այս խնդրի արծարծումը և դրա շուրջ մտորումներով հանդես գալը շարունակում է արդիական լինել:

Կարելի է լեզվական առավել տարածված սխալները դասակարգել՝ ըստ գործածության շրջանակների`

  • առօրյա խոսակցական լեզու,
  • ԶԼՄ-ներ,
  • հեռուստատեսություն,
  • սոցիալական կայքեր,
  • գրավոր խոսք:

Երկբայելի է` արդյոք բանավոր խոսքի՞ց են վերոնշյալ մակարդակներ փոխանցվում լեզվական սխալները, թե՞, ընդհակառակը, հեռուստացույցից կամ ԶԼՄ-ներից են անցնում մարդկային հաղորդակցական լեզվին:

Մի բան պարզ է, որ լեզվական սխալների մասին բազմիցս բարձրաձայնվում է, Լեզվի կոմիտեի կողմից տարվում է պատշաճ գործունեություն` հորդորակների, լեզվական տարաբնույթ խաղերի, թեստերի և այլնի միջոցով, սակայն լեզվական սխալների առկա պատկերը կարծես քիչ է հուսադրող. նույն լատինատառ կիսագրագետ հայերեն հաղորդագրությունները, թերություններով լեցուն հայատառ գրությունները սոցկայքերում, որ ոչ միայն զայրույթ ու հիասթափություն են առաջ բերում, այլև ամոթ հայի` սեփական լեզվի հանդեպ այդչափ անհարգալից վերաբերմունքի:

Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (08.11.2024)
Դիտումներ: 324 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar