«Կրտսեր դպրոցականների մեջ բնական պաշարների խնայողության, թափոնների տեսակավորման և երկրորդային վերամշակման հմտությունների զարգացում». Իրինա Ջավահիրյանի

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տարրական դասարանների դասվար Իրինա Ջավահիրյանը Տարրական դասարանների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Կրտսեր դպրոցականների մեջ բնական պաշարների խնայողության, թափոնների տեսակավորման և երկրորդային վերամշակման հմտությունների զարգացում» թեմայով հետազոտական աշխատանքը:

Կրտսեր դպրոցականը շրջակա աշխարհում ճիշտ կողմնորոշվելու համար հանդիպում են մի շարք դժվարությունների: Առարկայի ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, արժեքային համակարգը, շատ կարևոր են կրտսեր դպրոցականի  համար: Այն օգնում է ողջ ներուժը կիրառել կյանքում, դառնալ ինքնուրույն և նախաձեռնող:Կարողանում է հեշտությամբ հարմարվել շրջակա միջավայրին, շփվել մարդկանց հետ, սկսում է գնահատել բնության կարևորությունը,փորձում է խնամել, խնայել, օգնել: Բնության նկատմամբ հոգածությունը նրան թույլ է տալիս տարբերակել լավն ու վատը, օգուտն ու վնասը:

Տարրական դպրոցում աշակերտի աշխարհայացքի ձևավորման զուգընթաց պետք է հնարավորություն ընձեռնվի բնության մեջ դասարանում կամ տանը կատարել դիտումներ, փորձեր: Կարողանա գործուն մասնակցություն ունենալ իր շրջապատը մաքուր պահելու համար: Կարողանա կատարել առաջարկներ,փնտրել ուղիներ և հաղթահարել:

Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.02.2025)
Դիտումներ: 196 | Վարկանիշ: 2.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar