Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի փոխտնօրեններ Սերգեյ Ավանեսյանի ու Արմիդա Գևորգյանի կողմից շարունակվում են դիտարկումներն ու դասալսումները դպրոցում գործող արտադասարանական խմբակների դասաժամերին: Մարտի 15-ին դիտարկում և դասալսում է իրականացվել «Մայրենի» առարկայից իրականացվող «Հեքիաթների աշխարհում» խմբակի ընթացքում, որի խմբավարն է Հասմիկ Տատինցյանը: Խմբակի ուսուցման արդյունքում աշակերտները պետք է իմանան հայկական ժողովրդական հեքիաթները, Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, օտար հեքիաթագիրների հեքիաթները, պատմվածքներն ու հատվածներ վեպերից: «Հեքիաթների աշխարհում» խմբակի նպատակն է՝ աշակերտը բնագիրը վարժ, անսխալ ու արտահայտիչ կարողանա կարդալ, իմանա հեքիաթի հիմնական գաղափարը, նկարագրի և ներկայացնի հերոսներին, նրանց արարքներն ու դրդապատճառները, ըմբռնի հեքիաթի և իրականության տարբերությունը, ընկալի հեքիաթի դաստիարակչական նշանակությունն անձի ձևավորման գործում, իմանա պատմվածքի արտահայտած հիմնական բովանդակությունը, զարգացնի բառագործածության կարողությունները՝ հարստացնելով իր ակտիվ բառապաշարը:
| |
| |
Դիտումներ: 304 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |