Փետրվարի 14-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի բակը լցված էր երեխաների ծիծաղով, երգ ու պարով։ Տարրական դասարանների բոլոր աշակերտները դպրոցի բակում շուրջպար էին բռնել և տոնում էին Տյառնընդառաջը՝ հայոց ավանդական տոնը, որը խորհրդանշում է բարին, լույսը և ջերմությունը։ Միջոցառման ընթացքում փոքրիկները ներկայացրին տոնին նվիրված երգեր ու պարեր՝ փոխանցելով Տյառնընդառաջի ջերմությունը ոչ միայն իրենց, այլև ուսուցիչներին ու ծնողներին։ Վառվող կրակը, շուրջպարը և հնչող ավանդական երաժշտությունը տոնին հաղորդեցին իսկական ազգային ոգի։ Դպրոցականները մեծ հետաքրքրությամբ լսեցին Տյառնընդառաջի պատմությունը, նրա խորհուրդը և ծեսերը։ Տոնը ոչ միայն ուրախության և համախմբման առիթ էր, այլև ևս մեկ հնարավորություն՝ պահպանելու ու սերունդներին փոխանցելու ազգային ավանդույթները։ Միջոցառման ավարտին երեխաները ցատկեցին կրակի վրայով, միմյանց մաղթեցին ջերմություն, խաղաղություն և բարություն՝ հավատարիմ մնալով Տյառնընդառաջի բուն խորհրդին։
| |
| |
Դիտումներ: 262 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |