Փետրվարի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայից տեղի ունեցավ բաց դաս՝ «Հաշվողական մտածողություն» թեմայով, որի ընթացքում աշակերտները ծանոթացան հաշվողական մտածողության բաղադրիչներին՝ տարրալուծմանը, վերացարկմանը, նմանարկմանն ու ալգորիթմներին: «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանի կողմից կազմակերպված դասը նպատակ ուներ աշակերտների մոտ զարգացնել հաշվողական, տրամաբանական մտածողությունը, խնդիրների լուծման կարողությունը։ Դասի ընթացքում աշակերտները ներկայացրին իրենց ձեռքբերումները և վերլուծելու կարողությունը։ Աշակերտները QR կոդերի միջոցով առցանց տիրույթում իրականացրին գործնական աշխատանք՝ ճիշտ հերթականությամբ դասավորելով օրվա քայլաշարը։ Դասին ներկա դպրոցի աշխատակիցները նույնպես մասնակցեցին գործնական աշխատանքին և իրենց ուժերը փորձեցին ալգորիթմական մտածողության մեջ։ Որպես ալգորիթմական մտածողության գործնական աշխատանք աշակերտները պատրաստեցին սենդվիչ՝ ցույց տալով և ներկայացնելով դրա պատրաստման քայլերի հաջորդականությունը։ Դասի նպատակն էր զարգացնել աշակերտների թվաբառարանական կարողությունները և նրանց պատրաստել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը:
| |
| |
Դիտումներ: 232 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |