Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանի աշակերտները՝ դասղեկ Սիրուշ Բաղդասարյանի և ծնողների ուղեկցությամբ, իրենց տարեվերջյան էքսկուրսիան անցկացրին Հարժիսի սոճիների հմայիչ պուրակում։ Տարվա այս շրջանը լավագույն ժամանակն է վայելելու բնության հրաշքը՝ սոճիների փոշոտման հրաշալի տեսարանը։ Ուղևորությունն ուղեկցվեց զվարճալի ու հիշարժան պահերով։ Երեխաները զբոսնեցին պուրակում, խաղացին, երգեցին ու պարեցին՝ վայելելով մաքուր օդն ու բնության անդորրը։ Օրվա ավարտին խարույկի շուրջ հավաքվելով՝ նրանք բռնեցին ավանդական շուրջպար, երգեցին հայկական ժողովրդական երգեր և կիսվեցին իրենց տպավորություններով։ Ուղևորությունն անմոռանալի հիշողություն դարձավ բոլորի համար՝ ամրապնդելով դասարանական ընկերությունը և սերմանելով սեր դեպի բնություն ու հայրենական մշակույթ։
| |
| |
Դիտումներ: 150 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |