Ակադեմիական քաղաքի իրազեկման հերթական կանգառը՝ Գորիսում

Հոկտեմբերի 7-27-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է լայնածավալ տեղեկատվական արշավ, որը կանցկացվի Հայաստանի 14 քաղաքներում։

Արշավի նպատակն է հանրությանը ներկայացնել Ակադեմիական քաղաքի գաղափարախոսությունն ու առաքելությունը՝ միավորելով կրթության, գիտության, տեխնոլոգիաների, արվեստի և այլ ոլորտների համագործակցային հնարավորությունները։ Նախաձեռնությունն ուղղված է նաև երիտասարդների շրջանում կրթական նոր միջավայրի ձևավորմանը, որը խթանելու է նրանց մասնագիտական կողմնորոշումն ու զարգացման հնարավորությունները։

Մարզային հանդիպումները հնարավորություն են տալիս աշակերտներին, ուսանողներին, ծնողներին և համայնքի ներկայացուցիչներին ավելի հստակ պատկերացում կազմել ապագա կրթական ուղիների, մասնագիտական հեռանկարների և ժամանակակից կրթական էկոհամակարգի մասին։

Հոկտեմբերի 10-ին Գորիսի կենտրոնական հրապարակում կայացավ իրազեկման արշավի հերթական կանգառը։ Միջոցառմանը մասնակցեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտները՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի և «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ Արտուր Հովսեփյանի ուղեկցությամբ։

Մասնակիցները ծանոթացան Ակադեմիական քաղաքի կոնցեպտին, ծրագրի հիմնական նպատակներին և այն նոր հնարավորություններին, որոնք այն առաջարկում է ապագա կրթական և մասնագիտական զարգացման ուղղությամբ։

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (10.10.2025)
Դիտումներ: 201 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar