Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանի սովորողների ճանաչողական այցը՝ պատմության ու մշակույթի հետքերով

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանի սովորողները, դասղեկ Ալլա Առստամյանի և ծնողների ուղեկցությամբ, իրականացրել են ճանաչողական ու կրթական նշանակության հետաքրքիր էքսկուրսիա դեպի Հին Գորիս՝ քաղաքի պատմական անցյալն ու մշակութային ժառանգությունը բացահայտելու նպատակով։

Էքսկուրսիայի ընթացքում սովորողները քայլեցին Գորիսի հնագույն հատվածում՝ ուսումնասիրելով քարանձավային բնակավայրերը, ժայռային եզակի ձևավորումները և շրջակայքի բնության գեղեցկությունը։ Նրանք այցելեցին նաև հին եկեղեցի՝ բացահայտելով տարածքի պատմական ու հոգևոր արժեքները։

Օրը եղել է ոչ միայն գիտելիքներով հագեցած, այլև լի ընկերական շփումներով ու անմոռանալի տպավորություններով՝ խթանելով սովորողների հետաքրքրությունը պատմության, մշակույթի և հայրենի բնաշխարհի նկատմամբ։

  

  

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.11.2025)
Դիտումներ: 106 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar