Նախագծային աշխատանքներ․ 2024-2025 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփում

2024-2025 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 9 նախագծային աշխատանք, որից.

  • 6 նախագծային աշխատանք իրականացվել է 7-րդ դասարաններում, որից 2-ը՝ ներառարկայական, 4-ը՝ միջառարկայական։ 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում 7-րդ դասարաններում առաջին կիսամյակում նախագծային աշխատանքներ են իրականացվել «Ֆրանսերեն», «ԹԳՀԳ», «Քիմիա», «Հայաստանի պատմություն», «Գրականություն», «Մաթեմատիկա», «Տեխնոլոգիա», «Աշխարհագրություն» առարկաներից: Նախագծային աշխատանքները ղեկավարել են համապատասխան առարկաների ուսուցիչները։
  • 3 նախագծային աշխատանք իրականացվել է 8-րդ դասարաններում, որից 1-ը՝ ներառարկայական, 2-ը՝ միջառարկայական։ 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում 8-րդ դասարաններում առաջին կիսամյակում նախագծային աշխատանքներ են իրականացվել «Ֆիզկուլտուրա», «ԹԳՀԳ», «Կենսաբանություն», «Անգլերեն» առարկաներից: Նախագծային աշխատանքները ղեկավարել են համապատասխան առարկաների ուսուցիչները։

Հանրակրթական հիմնական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգի համաձայն բոլոր նախագծերն ու պրոդուկտները հրապարակվել են դպրոցի կայքում, որտեղ դրանց համար ստեղծվել է առանձին էջ:

Ստորև ներկայացված են 2024-2025 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում իրականացված նախագծային աշխատանքները․

7-րդ դասարան

  1. «Տաթևի վանական համալիրն ու ճոճվող սյան առեղծվածը»։ Ղեկավար՝ Մերի Դանիելյան
  2. «Հայաստանն ափիս մեջ»։ Ղեկավարներ՝ Հերմինե Ալավերդյան, Օլյա Ղուլյան
  3. «Ֆրանսիայի խորհրդանիշները»։ Ղեկավարներ՝ Լուսինե Բաղդասարյան, Գայանե Գրիգորյան, Օլյա Ղուլյան
  4. «Համո Սահյան: Կյանքը, ստեղծագործությունը: Հաղորդում»։ Ղեկավար՝ Լիլիթ Սարգսյան
  5. «Խնձորի քացախի պատրաստումը և կիրառումը ժողովրդական բժշկության մեջ»։ Ղեկավարներ՝ Անուշ Դաջունց, Կարինե Արզումանյան, Օլյա Ղուլյան
  6. «Մի Մաթեմատիկոսի պատմություն։ Մաթեմատիկան առանց բանաձևերի»։ Ղեկավարներ՝ Սիրուշ Բաղդասարյան, Օլյա Ղուլյան

8-րդ դասարան

  1. «Մարմնամարզությունը դպրոցի օրվա ռեժիմում»։ Ղեկավար՝ Ռոբերտ Արզումանյան
  2. «Մեծ Բրիտանիայի առասպելներն ու հեքիաթները»։ Ղեկավարներ՝ Թագուհի Գրիգորյան, Օլյա Ղուլյան
  3. «Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների գնահատումը մեր տարածաշրջանում»։ Ղեկավարներ՝ Մարինե Բաբայան, Օլյա Ղուլյան
Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.01.2025)
Դիտումներ: 859 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar