Դեկտեմբերի 20-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Մեծ Բրիտանիայի առասպելներն ու հեքիաթները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Ա» և 8-րդ «Գ» դասարանների աշակերտներ Մարի Մարտիրոսյանը, Մանե Ավագյանը, Մանուշակ Ղասումյանը, Ավետ Թունյանը, Դավիթ Հովսեփյանը, Եվա Ղևոնդյանը, Եվա Հովսեփյան, Անի Մուսայելյանը, Էլեն Շահնազարյանն ու Լիա Համբարձումյանը։
Նախագծային աշխատանքի հիմնահարցը (հիմնախնդիրը)`
Նախագծային աշխատանքի նպատակը՝
Նախագծային աշխատանքի վերջնարդյունքներն են՝
Նախագծային աշխատանքի խնդիրներն են՝
Լրացուցիչ
Նախագծի իրականացման արդյունքում աշակերտների մոտ ձևավորվել են Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող հետևյալ վերջնարդյունքները.
Ժամանակակից մանկավարժական պրակտիկայում հատուկ ուշադրություն է դարձվում անգլերենի ուսուցման հաղորդակցական մեթոդին: Ենթադրվում է, որ այն լեզուն սովորելու ամենաարդյունավետ մեթոդն է, որը թույլ է տալիս ուսանողներին զվարճալի և աննկատ կերպով տիրապետել անգլերենի խճճվածությանը: Այսօր համարվում է, որ անգլերենի ուսումնասիրության ընթացքում սովորողները պետք է տիրապետեն ոչ միայն լեզվական բոլոր հմտություններին, այլև հստակ պատկերացում ունենան անգլիախոս երկրների բնակիչների ավանդույթների, մշակույթի, պատմության և կյանքի իրողությունների մասին: Անգլիական հեքիաթները բավականին հարմար են այդ նպատակով։ Ավելին, անգլերենի հեքիաթների օգտագործումը դասարանում բարելավում է անհատական ուսուցումը, նպաստում մոտիվացիայի զարգացմանը։ Պետք է ձգտել ապահովելու, որ աշակերտները գոհունակություն ստանան ոչ միայն հեքիաթի սյուժեից, այլև անգլերենից իրենց հասկացածի գիտակցումից, որը նկարագրված է դրանում: Հեքիաթը որպես անգլերենի ուսուցման մեթոդ օգտագործելու անվիճելի առավելությունը ստացված տեղեկատվության տպավորությունն ու հուզական վերելքն է։ Ավելին, հեքիաթների օգտագործումը դասարանում նպաստում է ուսուցման անհատականացմանը և ուսանողների խոսքային գործունեության մոտիվացիայի զարգացմանը։ Օտար լեզվի դասերին հեքիաթներ օգտագործելիս երկու տիպի մոտիվացիա է զարգանում. ինքնամոտիվացիա, երբ հեքիաթն ինքնին հետաքրքիր է, և մոտիվացիա, որը ձեռք է բերվում նրանով, որ սովորողին ցույց կտան, որ նա կարող է հասկանալ լեզուն, որը նա սովորում է։ Սա գոհունակություն է բերում և տալիս վստահություն սեփական ուժերի նկատմամբ և հետագա կատարելագործման ցանկություն: Պետք է ձգտել այնպես անել, որ աշակերտները հեքիաթից բավարարվածություն ստանան հենց լեզուն հասկանալու, այլ ոչ միայն հետաքրքիր ու զվարճալի սյուժեի միջոցով: Հեքիաթը օտար լեզվով ուսուցանելը վերածվում է սովորողների գեղագիտական, բարոյական, հոգեւոր արժեհամակարգը ձեւավորելու մի միջոցի, որի դերը չպետք է թերագնահատել: Վերոնշյալը հաշվի առնեկով՝ նախագծայինի թեմա ընտրվել է «Մեծ Բրիտանիայի հեքիաթներն ու առասպելները»։ Նախապես ներկայացվել է նախագծային աշխատանքի թեման, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքն իրականացվել է 8-րդ «Ա» և 8-րդ «Գ» դասարանների աշակերտների կողմից:
Նախագծային աշխատանքի փուլերը՝
Ամփոփիչ փուլ
Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված իր բաժինը: Հատկապես աշխատանքային գործընթացում հստակ երևացել են աշակերտների ստեղծագործական հնարավորությունները, երևակայությունը ու աշխատանքային կարողությունները: Նախագծային աշխատանքն ավարտվել է գրավոր թեստային աշխատանքով: Արդյունքներն ամփոփվել են, կատարվել է միավորային գնահատում: «Մեծ Բրիտանիայի առասպելներն ու հեքիաթները» նախագծային աշխատանքում ընդգրկված աշակերտներից Մարի Մարտիրոսյանն աչքի է ընկել բարձր պատասխանատվությամբ, աշխատանքային հմտություններով, գեղագիտական բարձր ճաշակով: Նա կատարել է հետազոտություն համացանցում «Ռոբին Հուդ» առասպելի մասին, մասնակցել է դրա թարգմանությանը և հիանալի մարմնավորել է թագավոր Ջոնի կերպարը։ Մանե Ավագյանն այս նախագծային աշխատանքում ընդգրկված ամենավառ ու պատասխանատու աշակերտներից է: Նա հավաքագրել է բազմաբնույթ տեղեկույթուններ՝ օգտվեով հանացանցից։ Նախաձեռնել և պատրաստել է սահիկ Արթուր թագավորի մասին և այն սահուն ներկայացրել անգլերենով։ Ինչպես նաև կատարել է առասպելի խմբագրում և թարգմանություն։ Նա ձեռք է բերել քննադատական մտածողություն, նկարազարդելու, համապատասխան գունային երանգներ ընտրելու, հարմարեցնելու կարողություններ: Մանուշակ Ղասումյանը հետաքրքրվել է Լոխ Նեսի հրեշի առասպելով, հավաքագրել տեղեկույթ, հետաքրքիր փաստեր: Նրա մոտ ձևավորվել է վստահություն սեփական ուժերի հանդեպ, հետաքրքասիրություն բնության հուշարձանների նկատմամբ: Նախագծային աշխատանքի մեջ ընդգրկված են եղել նաև` Ավետ Թունյանն ու Դավիթ Հովսեփյանը, ովքեր դրսևորել են իրենց որպես աշխատանքային գործընթացի ակտիվ մասնակիցներ, ամբողջությամբ իրենց ձեռքն են վերցրել շատ աշխատանքներ, համագործակցել խմբի անդամների հետ։ Նրանց մոտ ձևավորվել է աշխատանքային կարգապահություն, թիմում աշխատելու և համագործակցելու կարողություններ, բացահայտվել են նրանց թվային և համակարգչային գիտելիքները: Եվան Ղևոնդյանը ցուցաբերել է նպատակասլացություն, փաստերը հավաքագրելու, համադրելու ունակություններ: Նրա մոտ ձևավորվել է սեփական կարողությունների նկատմամբ ինքնավստահություն, նա դարձել է ավելի շփվող, հետաքրքիր, բաց` նորն ընդունելու և քննարկելու: Բեմադրության ժամանակ նա մարմնավորել է Լեդի Միրիանի կերպարը։ Եվա Հովսեփյանը նախագծային աշխատանքի ամենապատասխանատու մասնակիցներից է, ով ջանք չի խնայել հանձնարարված աշխատանքները բարձր մակարդակով կատարելու, ինչպես նաև դրսևորել է թիմային աշխատանքի հմտություններ: Կարողացել է իր գիտելիքների ողջ պաշարն օգտագործել նախագծային աշխատանքի հաջող իրականացման համար: Անի Մուսայելյանը նախաձեռնել է բազմաթիվ կազմակերպչական աշխատանքներ, պատրաստել է սահիկաշար, մասնակցել է հեքիաթների թարգմանությանը։ Նա ձեռք է բերել թիմում աշխատելու կարողություններ, աշխատանքային կոնկրետ հմտություններ, ցուցաբերել անձնային բարձր որակներ, ուրիշներին օգնելու պատրաստակամություն: Լիա Համբարձումյանն ու Էլեն Շահնազարյանը նախագծային աշխատանքի արդյունքում սովորել են թիմային հմտություններ և դարձել ավելի ինքնավստահ։ Նախագծին մասնակցող աշակերտները շատ տարբեր հնարավորություններ ունեն: Մի քանիսն ուսման առաջամարտիկ են, մյուսների ուսումնական դրդապատճառային պահանջմունքներն ավելի ցածր են, բայց ցուցաբերել են իրենց որպես լավագույն աշխատանքային ընկեր, պրպտուն հետազոտող, խորհրդատու: Նախագծային աշխատանքի իրականացման արդյունքում ստեղծվել է Մեծ Բիտանիանի առասպելների և հեքիաթների ժողովածու և բեմադրվել է «Ռոբին Հուդ» ներկայացումը։ Տեսանյութերում խոսում են 8-րդ «Ա» դասարանի աշակերտուհիներ Մանե Ավագյանն ու Եվա Հովսեփյանը։
| |
| |
Դիտումներ: 494 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |