Դեկտեմբերի 5-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Հայաստանն ափիս մեջ» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» և «Գ» դասարանների աշակերտներ Բինա Բուլբուլյանը, Սարգիս Գրիգորյանը, Գոռ Բաղդասարյանը, Ալեն Գևորգյանը, Արման Եղյանը, Սամվել Ղազարյանը, Համլետ Մկրտչյանը, Տիգրան Մկրտչյանը, Գագիկ Պողոսյանն ու Գոռ Միրզոյանը։
Նախագծային աշխատանքի հիմնահարցը (հիմնախնդիրը)`
Նախագծային աշխատանքի նպատակը՝
Արժեհամակարգ
Հմտություն
Կարողություն
Նախագծային աշխատանքի վերջնարդյունքներն են՝
Նախագծային աշխատանքի խնդիրներն են՝
Նախագծի իրականացման արդյունքում աշակերտների մոտ ձևավորվել են Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող հետևյալ վերջնարդյունքները
Նախագծային մեթոդը կրթակարգի գործիմացության կարևորագույն միջոցներից է: Հանդիսանալով ուսուցման նորարարական մոտեցում՝ որպես կրթության գործնական-կողմնորոշիչ մեթոդաբանություն, նախագծային ուսուցումը լայն ճանաչում և կիրառություն է գտել ողջ աշխարհում։ Նախագծային ուսուցմումը ենթադրում է ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացում և սովորողների ակտիվության բազմապիսի ձևերի խթանում: Լինելով 21-րդ դարի նորագույն մանկավարժական տեխնոլոգիաներից` նախագծային մեթոդը թույլ է տալիս անհատականացնելու ուսումնական գործունեությունը, սովորողներին հնարավորություն է տալիս դրսևորելու ինքնուրույնություն իրենց գործունեության պլանավորման հարցում, տեխնոլոգիա է, որը ներառում է բազմաթիվ այլ մեթոդներ, նպաստում է հետաքրքրությունների առաջացման և դրանց բավարարման ճանապարհների մշակմանն ու հաղթահարմանը: Դպրոցականների մեջ ստեղծվում են կարևոր նախադրյալներ` ձևավորելու և զարգացնելու համար թե՛ առարկայական կարողությունները, թե՛ ընդհանուր ուսումնական կարողություններ: Նախապես ներկայացվել է նախագծային աշխատանքների թեման, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «Հայաստանն ափիս մեջ» միջառարկայական նախագիծը, որն իրականացվել է 7-րդ «Բ» և 7-րդ «Գ» դասարանների աշակերտների կողմից: Նախագծային աշխատանքի մեկնարկը տրվել է 2024 թվականի սեպտեմբերի 19-ին և ավարտվել 2024 թվականի նոյեմբերի 28-ին: Պաշտպանությունը տեղի է ունեցել դեկտեմբերիի 5-ին:
Նախագծային աշխատանքի փուլերը՝
Ամփոփիչ փուլ
Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված իր բաժինը: Հատկապես աշխատանքային գործընթացում հստակ երևացել են աշակերտների ստեղծագործական հնարավորությունները, երևակայությունը ու աշխատանքային կարողությունները: Ակնհայտ է, որ երբ սովորողները աշխատանքը կատարում են իրենց ցանկությամբ, աշխատում են սիրով, համբերատարությամբ, համագործակցելով: Արդյունքում ձևավորվել է մի համագործակցային խումբ, որի նախաձեռնությամբ այս նախագիծը շարունակվելու է նաև հաջորդ ուսումնական տարում` առավել հետաքրքիր ձևաչափով: Չնայած ամեն պահի ծագած դժվարություններին` խումբը համագործակցել է և խնդիրներին հարմար լուծումներ տվել: Նախագծային աշխատանքն ավարտվել է գրավոր թեստային աշխատանքով: Արդյունքներն ամփոփվել են, կատարվել է միավորային գնահատում: «Հայաստանն ափիս մեջ» նախագծային աշխատանքում ընդգրկված աշակերտներից Համլետ Մկրտչյանը համակարգել է խմբի անդամների կատարած աշխատանքները, աչքի է ընկել բարձր պատասխանատվությամբ, աշխատանքային հմտություններով, գեղագիտական բարձր ճաշակով: Նրա մոտ ձևավորվել է գլխավորը երկրորդականից տարբերակելու շատ կարևոր հմտություններ, դիմացինին ճիշտ գնահատելու կարողություններ, բացահայտվել են նրա կազմակերպչական ունակությունները: Համլետը հավաքագրել է տեղեկություններ, որոնք օգնել են ավելի լավ ճանաչելու Հայաստանն իր ողջ բազմազանությամբ: Նրա մոտ ձևավորվել են հայրենասիրության առավել վառ ընկալումներ: Գագիկ Պողոսյանը այս նախագծային աշխատանքում ընդգրկված ամենավառ ու պատասխանատու աշակերտներից է: Նա հավաքագրել է բազմաբնույթ տեղեկույթ, օգտվել հանացանցային, պատմական աղբյուրներից, քարտեզներից: Նախաձեռնել և պատրաստել է սահիկը, որտեղ քայլ առ քայլ ներկայացված է ամբողջ աշխատանքը: Նա ձեռք է բերել քննադատական մտածողություն, նկարազարդելու, համապատասխան գունային երանգներ ընտրելու, հարմարեցնելու կարողություններ: Բինա Բուլբուլյանը հետաքրքրվել է Արարատի մարզի աշխարհագրական բնութագրերով, հավաքագրել տեղեկույթ, հետաքրքիր փաստեր: Նրա մոտ ձևավորվել է վստահություն սեփական ուժերի հանդեպ, հետաքրքասիրություն Հայաստանի տեսարժան վայրերի, բնության հուշարձանների նկատմամբ: Գոռ Միրզոյանը դրսևորել է իրեն որպես աշխատանքային գործընթացի ակտիվ մասնակից, ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել շատ աշխատանքներ, համագործակցել խմբի անդամների հետ, նկարազարդել մարզերը: Նրա մոտ ձևավորվել է աշխատանքային կարգապահություն, թիմում աշխատելու և համագործակցելու կարողություններ, բացահայտվել են նրա թվային և համակարգչային գիտելիքները: Գոռն անհամբերությամբ է սպասել աշխատանքային խմբի հանդիպումներին, ցուցաբերել նախաձեռնողականություն` դրանց կազմակերպման գործում: Սարգիս Գրիգորյանը ցուցաբերել է նպատակասլացություն, փաստերը հավաքագրելու, համադրելու ունակություններ: Նրա մոտ ձևավորվել է սեփական կարողությունների նկատմամբ ինքնավստահություն, նա դարձել է ավելի շփվող, հետաքրքիր, բաց` նորն ընդունելու և քննարկելու: Գոռ Բաղդասարյանի մոտ ձևավորվել են աշխարհագրական մտածողության նոր որակներ, քննադատական մտածողություն, նա յուրովի է սկսել ընկալել աշխարհագրական տեղեկույթը, այնտեղ գտնել իր հարցերի պտասխանները: Նրա մոտ ձևավորվել է աշխատանքային կարգապահություն, ընկերներին լսելու և գնահատելու կարողություն: Ալեն Գևորգյանի մոտ ձևավորվել է պատասխանատվության զգացում` հանձնարարված աշխատանքները կատարելու, ինչպես նաև թիմային աշխատանքի հմտություններ: Կարողացել է իր գիտելիքների ողջ պաշարն օգտագործել նախագծային աշխատանքի հաջող իրականացման համար: Արման Եղյանը նախաձեռնել է բազմաթիվ կազմակերպչական աշխատանքներ, պատրաստել է սահիկաշար, գունազարդել Հայաստանի Հանրապետության մարզերը: Նա սկսել է ավելի մտերմիկ շփվել իր հասակակիցների հետ, ձեռք է բերել թիմում աշխատելու կարողություններ, աշխատանքային կոնկրետ հմտություններ, ցուցաբերել անձնային բարձր որակներ, ուրիշներին օգնելու պատրաստակամություն: Տիգրան Մկրտչյանն իրեն ցուցաբերել է որպես աշխատանքների լավ համակարգող, պարտաճանաչ և պատասխանատու աշակերտ, թիմի անդամ: Արդյունքում նրա մոտ ձևավորվել է իր սեփական աշխատանքը ներկայացնելու հմտություն: Սամվել Ղազարյանը նախագծային աշխատանքի արդյունքում սովորել է բանավիճել ընկերների հետ, լսել տարբեր կարծիքներ, դառնալ ավելի հանդուրժող: Նրա մոտ դրսևորվել են բնավորության հետաքրքիր հատկանիշներ, ինքնաքննադատական մտածողություն: Պաշտպանության ընթացքում աշակերտներն անկեղծ պատասխանել են տրված հարցադրումներին` որքանով է օգտակար նախագծին մասնակցելը, ինչ են սովորել, ինչպես են աշխատել, ինչ նոր գաղափարներ ունեն նախագծի շարունակական լինելու հետ կապված: Նախագծին մասնակցող աշակերտները շատ տարբեր հնարավորություններ ունեն: Մի քանիսն ուսման առաջամարտիկ են, մյուսների ուսումնական դրդապատճառային պահանջմունքներն ավելի ցածր են, բայց ցուցաբերել են իրենց որպես լավագույն աշխատանքային ընկեր, պրպտուն հետազոտող, խորհրդատու: Նախագծային աշխատանքի իրականացման արդյունքում ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, նրա առանձին մարզերի եռաչափ մոդելը։ | |
| |
Դիտումներ: 195 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |