Դեկտեմբերի 12-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Մի Մաթեմատիկոսի պատմություն։ Մաթեմատիկան առանց բանաձևերի» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Սիրուշ Բաղդասարյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Բենիկ Աթայանը, Մխիթար Բակունցը, Գոռ Գրիգորյանը, Մարի Հովսեփյանը, Մարի Մալինցյանը, Էրիկ Միրզոյանը, Նարեկ Ջավահիրյանը, Ալեքս Սահակյանն ու Յուլյա Օհանջանյանը։ Նախագծային աշխատանքի հիմնահարցը (հիմնախնդիրը)`
Նախագծային աշխատանքի նպատակը՝
Նախագծային աշխատանքի վերջնարդյունքներն են՝
Նախագծային աշխատանքի խնդիրներն են՝
Նախագծային աշխատանքի առաջնային նպատակներն են՝
Նախապես ներկայացվել է նախագծային աշխատանքի թեման, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան, որում հստակ սահմանվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում, և կատարվել է աշխատանքի բաժանում։ Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը։ Ուսումնական նախագծի նախապատրաստական փուլից միչև ավարտի օրը յուրաքանչյուր աշակերտ պարբերաբար կատարել է գրառումներ՝ ինքնագնահատման և անդրադարձի ժամանակ տվյալները օգտագործելու նպատակով: Նախագծային աշխատանքի փուլերը՝
Կատարված աշխատանքի արդյունքում սովորողները կարողացան ներկայանալ և ներկայացնել իրենց ու իրենց կողմից կատարված աշխատանքը: Համառոտ նկարագրեցին կատարված աշխատանքը` ինչ խնդիր են դրել, ինչու են ընտրել հենց այդ թեման, ինչպիսին է աշխատանքի արդյունքը, որն է նախագծի արդյունավետությունը: Նախագծային աշխատանքն ավարտվել է գրավոր թեստային աշխատանքով ու պաշտպանությամբ: Արդյունքներն ամփոփվել են, կատարվել է միավորային գնահատում: «Մի Մաթեմատիկոսի պատմություն։ Մաթեմատիկան առանց բանաձևերի» նախագծային աշխատանքում ընդգրկված աշակերտներից Էրիկ Միրզոյանը համակարգել է խմբի անդամների կատարած աշխատանքները, հավաքագրել է տեղեկույթ մաթեմատիկոսների մասին: Նա ցուցաբերել է իր տրամաբանական կարողությունները, նպաստել համագործակցային միջավայրի ստեղծմանը: Մխիթար Բակունցը ներկայացրել է Անանիա Շիրակացու թողած հետքը հայ և միջազգային մաթեմատիկական ասպարեզում, նախաձեռնել է բազմաթիվ կազմակերպչական աշխատանքներ, պատրաստել է սահիկաշար: Նրա մոտ ձևավորվել են թիմային աշխատանքի հմտություններ: Յուլյա Օհանջանյանը հավաքագրել է տեղեկույթ անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնի մասին, Ցուցաբերել է աշխատասիրություն` տրված հանձնարարությունները ժամանակին կատարելով: Նա օգնել է ընկերներին տեղեկույթի հավաքագրման գործընթացում` ցուցաբերելով համագործակցային աշխատանքի հմտություններ, ընկերներին օգնելու պատրաստակամություն: Ալեքս Սահակյանը հավաքագրել է մաթեմատիկոս, ֆիզիկոս և փիլիսոփա Ռենե Դեկարտի կենսագրական տվյալները, հետաքրքրվել է հայ մաթեմատիկոսների կենսագրություններով, հավաքագրել տեղեկույթ, հետաքրքիր փաստեր: Նրա մոտ ձևավորվել է վստահություն սեփական ուժերի հանդեպ, հետաքրքասիրություն մաթեմատիկայի նկատմամբ: Գոռ Գրիգորյանը հավաքագրել է Արիստոտելի մասին տեղեկույթ, նրա մոտ ձևավորվել են մաթեմատիկական մտածողության նոր որակներ, քննադատական մտածողություն, նա յուրովի է սկսել ընկալել մաթեմատիկական տեղեկույթը, այնտեղ գտնել իր հարցերի պատասխանները: Մարի Մալինցյանը հավաքագրել է Գաուսի վերաբերյալ տեղեկույթ։ Նախագծային աշխատանքի արդյունքում սովորել է բանավիճել ընկերների հետ, լսել տարբեր կարծիքներ, դառնալ ավելի հանդուրժող: Մարի Հովսեփյանի մոտ ձևավորվել է պատասխանատվության զգացում` հանձնարարված աշխատանքները կատարելու, ինչպես նաև թիմային աշխատանքի հմտություններ: Նա հավաքագրել և ուսումնասիրել է Պյութագորասի կյանքն ու գործունեությունը: Կարողացել է իր գիտելիքների ողջ պաշարն օգտագործել նախագծային աշխատանքի հաջող իրականացման համար: Նարեկ Ջավահիրյանը մասնակցել է սահիկի պատրաստման աշխատանքներին, ցուցաբերել է նախաձեռնողականություն, նպատակասլացություն, փաստերը հավաքագրելու, համադրելու ունակություններ: Հավաքագրել է Պյութագորասի կյանքի ու գործունեության մասին հետաքրքիր փաստեր, ցույց տվել նրա` որպես մաթեմատիկոսի ունեցած ավանդը: Նրա մոտ ձևավորվել է սեփական կարծիքը պնդելու և արտահայտելու կարողություն: Բենիկ Աթայանը ընդհանրացրել է ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում Իսահակ Նյուտոնի կատարած հետազոտությունները: Նրա մոտ ձևավորվել է համբերատարություն, ընկերներին լսելու և գնահատելու կարողույուններ: Պաշտպանության ընթացքում աշակերտներն անկեղծ պատասխանել են տրված հարցադրումներին` որքանով է օգտակար նախագծին մասնակցելը, ինչ են սովորել, ինչպես են աշխատել, ինչ նոր գաղափարներ ունեն նախագծի շարունակական լինելու հետ կապված:
Նախագծային աշխատանքի իրականացման արդյունքում ստեղծվել է գրքույկ, որում տեղ են գտել մաթեմատիկոսների կյանքի ու գործունեության մասին պատմող տվյալներ, ինչպես նաև «Մաթեմատիկան առանց բանաձևերի» բաժնում տեղ են գտել խնդիրներ, որոնց լուծման համար բանաձևեր անհրաժեշտ չեն։ | |
| |
Դիտումներ: 456 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |