Դեկտեմբերի 16-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Համո Սահյան: Կյանքը, ստեղծագործությունը: Հաղորդում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Գրականություն» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Գ» դասարանի աշակերտներ Յուլյա Եղիյանը, Մարի Մուսայելյանը, Հայկ Ղուլունցը, Էլեն Թալթուղյանը, Էլինա Բաղդասարյանը, Էլիզա Բաղդասարյանը, Շահանե Ծատրյանն ու Կարեն Առաքելյանը։ Նախագծային աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն Յուրաքանչյուր ուսումնական նախագիծ իրենից ներկայացնում է ստեղծագործական աշխատանք: Այն մի համակարգ է, որն իր մեջ ներառում է դասավանդողի և սովորողի միասնական և համատեղ գործողությունների ամբողջական շարք: Շատ կարևոր է նախագծային ուսուցումը սկսել արդեն իսկ կրտսեր դպրոցից, քանի որ կրտսեր դպրոցում է սկսում ձևավորել երեխայի անհատականությունը, աշխարհայացքը, սովորելու ցանկությունը: Նախագծային ուսուցումը խթանում է երեխաների՝ նորանոր տեղեկատվություն ստանալու ցանկությունը: Սովորողը սկսում է աստիճանաբար դառնալ ինքնուրույն, անկաշկանդ: Նախագծային աշխատանքի նպատակները՝
Նախագծային աշխատանքի խնդիրները՝
Նախագծի իրականացման ընթացում լինելով նախագծի ղեկավար՝ Լիլիթ Սարգսյանը հանդես է եկել որպես.
Նախապես ներկայացվել են նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի անունը՝ Պատրաստել հաղորդում Համո Սահյանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ, պատրաստել ստեղծագործությունների QR ծածկագրերը, որն իրականացվել է 7-րդ «Գ» դասարանի աշակերտների կողմից: Նախագծային աշխատանքի թեմատիկ պլանում հստակ սահմանվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում: Նախագիծն աշակերտներին հնարավորություն է տվել պատկերացում կազմել Համո Սահյանի կյանքի, ապրած ժամանակաշրջանի, ստեղծագործության վերաբերյալ: Նախապես աշակերտների ցանկությամբ ընտրվել է խումբ, ապա ընտրվել է նախագծային աշխատանքի թեման, որոշվել է աշակերտների անվանացանկը, կատարվել է աշխատանքի բաժանում: Մարի Մուսայելյանը և Յուլյա Եղիյանը հավաքագրել և ուսումնասիրել են տեղեկություններ Համո Սահյանի կյանքի մասին, Նարե Հայրապետյանը և Շահանե Ծատրյանը հավաքագրել և ուսումնասիրել են տեղեկություններ Համո Սահյանի ստեղծագործությունների վերաբերյալ, Հայկ Ղուլունցը և Էլինա Բաղդասարյանն ուսումնասիրել են բնաշխարհը Սահյանի ստեղծագործություններում, ստեղծել ստեղծագործությունների QR ծածկագրերը: Էլիզա Բաղդասարյանը, Էլեն Թալթուղյանը, Կարեն Առաքելյանը կատարել են դերաբաշխում՝ հաշվի առնելով խմբի անդամների կարծիքները: Նարե Հայրապետյանը գեղեցիկ ձևավորել է շարֆը: Լիլիթ Սարգսյանը կազմակերպել, ուղղորդել և վերահսկել է նախագծի իրագործման ողջ ընթացքը, սովորողների գործունեությունը, լսել սովորողների կարծիքները: Սովորողներն իրենք են կատարել դերաբաշխում՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կարողությունները, խոսքի հնչեղությունը: Նախագծային աշխատանքի տեսական մասի կատարումը ենթադրում էր խորհրդատվությունների լայն շրջանակ՝ գրադարան, համացանց, տուն-թանգարան և այլն: Նախագծային աշխատանքում ընդգրկված աշակերտներն ու ղեկավար Լիլիթ Սարգսյանն այցելել են Սիսիան համայնքի Լոր բնակավայրում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարան: Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումներն իրականացվել են նախատեսված ժամաքանակին համապատասխան (8 անգամ): Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված նյութերը, տեղեկությունները, բարձրաձայնվել են թերություններն ու հնարավորինս շտկվել, նշվել են առավելությունները և խրախուսվել, տրվել են խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելու պաշտպանությանը: Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը: Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Սովորողները համաձայնեցրել էին իրենց գործողությունները:
Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքն իրականացնելու ընթացքում սովորողներն էլ ավելի են մտերմացել, փորձել օգտակար լինել միմյանց՝ համախմբված լինելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողացել են ուսումնասիրել-բացահայտել, իրարից սովորել, օրինակ վերցնել, անել առավելագույնը, նպաստել աշխատանքի անթերի պատրաստականությանը: Նախագծային աշխատանքը սովորողների մեջ ոչ միայն բացահայտեց և խորացրեց մարդկային նոր որակներ՝ առավել ընդգծելով սովորողների դրական հատկանիշները, այլև զարգացրեց արտիստիկ խառնվածք, բեմական կեցվածք, խոսքի մշակույթ, ասմունքելու վարպետություն: Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն աշակերտների մոտ ձևավորեցին՝
Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքները Մարի Մուսայելյանի և Շահանե Ծատրյանի մոտ ձևավորեցին պատասխանատվության և ինքնավստահության կարողունակություն: Մարին և Շահանեն մեծ պատասխանատվությամբ է կատարում ցանկացած առաջադրանք և ունի հստակ խոսք: Նարե Հայրապետյանի մոտ՝ ինքնուրույն սովորելու հմտություններ: Նարեն կարողանում է ինքնուրույն գտնել գեղեցիկ լուծումներ շարֆերի ձևավորման համար: Նարե Հայրապետյանը տեղափոխվել է այլ դպրոց։ Հայկ Ղուլունցի, Էլինա Բաղդասարյանի Էլիզա Բաղդասարյանի, մոտ՝ վերլուծական և քննադատական մտածողության հմտություններ: Հայկը, Էլինան և Էլիզան կարողանում են ինքնուրույն վերլուծել տեքստը՝ կատարելով համապատասխան եզրահանգումներ: Էլեն Թալթուղյանի, Կարեն Առաքեյանի և Յուլյա Եղիյանի մոտ՝ համագործակցային հմտություններ: Էլենը, Կարենը և Յուլյան կարողանում են համագործակցել՝ աշխատանքը կատարելով համակարգված ՝ ձևավորելով փոխգործակցության առողջ մթնոլորտ: Նախագծային աշխատանքի պլանում սահմանված էր, որ ակնկալվող արդյունքը՝ պրոդուկտը, պետք է լինեն հաղորդումը, Համո Սահյանի ստեղծագործությունների QR ծածկագրերով ձևավորված ծառը, որոնք արդյունքում ստացվել են։ Նախագծային աշխատանքը նպաստեց Համո Սահյանի գրելաոճի խոր ընկալմանը՝ բացահայտելով, թե ինչպես է հեղինակն օգտագործում գրական հնարներ տարբեր թեմաների անդրադառնալու համար և աշակերտներին խրախուսելով մտորել ժամանակակից հասարակության մեջ այդ թեմաների արդիականության մասին:
| |
| |
Դիտումներ: 472 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |