«Խնձորի քացախի պատրաստումը և կիրառումը ժողովրդական բժշկության մեջ» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Դեկտեմբերի 18-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Խնձորի քացախի պատրաստումը և կիրառումը ժողովրդական բժշկության մեջ» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Անուշ Դաջունցը, «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհի Կարինե Արզումանյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» և «Գ» դասարանների աշակերտներ Անի Մալունցը, Լիլիթ Սահակյանը, Յանա Հովսեփյանը, Մայիս Դաջունցը, Հրաչիկ Ղասումյանը, Նարե Ղահրամանյանը, Ալիսա Մինասյանը, Ալեն Դավթյանն ու Խաչիկ Հովակիմյանը։

Նախագծային աշխատանքի հիմնահարցը (հիմնախնդիրը)` 

  • հետազոտել խնձորի քացախի ստացման եղանակները և դրա կիրառությունը ավանդակական բժշկության մեջ և սննդում, կարողանալ ստանալ քացախ և իրացնել:

Նախագծային աշխատանքի նպատակը՝
Ակադեմիական 

  • Ուսումնասիրել տնական խնձորի քացախի կազմությունը և նրա արժեքավոր հատկությունները: 
  • Վերլուծել քիմիական ռեակցիաների արդյունքում արտադրված և կուտակված էներգիայի  (կամ գլիկոգենի ձևով) կարևորությունը օրգանիզմում:
  • Հետաքրքրվել արյան վերականգնման նորմալ շրջանառության պահպանման և այդ հավասարակշռության շուտափույթ վերականգնման համար սննդակարգում ներառել լավ որակի խնձորի քացախ և հում բանջարեղենի և մրգերի հյութեր:

Արժեհամակարգ

  • Ցույց տալ, որ միայն յուրաքանչյուրի գիտակցության աստիճանից է կախված մեր օրգանիզմի կենսաբանական բազմազան պրոցեսների առողջ պահպանման և զարգացման գործը:
  • Ստեղծել համագործակցային և հանդուրժող միջավայր:

Հմտություն

  • Վերլուծել կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի խոշորագույն գիտնականների հետազոտության արդյունքները 
  • Հավաքագրել համակարգչով բժշկության ավանդական մեթոդները 
  • Ձևավորել միջառարկայական մտածողություն 

Կարողություն 

  • Զարգացնել աշակերտների աշխատանքային հմտությունները
  • Զարգացնել գրավոր և բանավոր կապակցված խոսք կառուցելու, օգտվել տեղեկատվական աղբյուրներից օգտվելու կարողություններ: 

Նախագծային աշխատանքի վերջնարդյունքներն են՝

  • Ներկայացնել խնձորի քացախի օգտակար հատկությունները և դրա նշանակությունը օրգանիզմի  առողջության համար
  • Ներկայացնել խնձորի քացախի ստացման և կիրառման մասին տեղեկություններ
  • Հստակ ներկայացնել խնձորի քաղախի ստացման գործընթացը
  • Հիմնավորել սեփական կարծիքը և վերլուծել իրենց ստացած գիտելիքները
  • Ուշադիր լսել ընկերներին, որպեսզի վերջում կարողանան գնահատել:
  • Պատրաստել պիտակ և բուկլետ խնձորի քացախի օգտակարության մասին
  • Պատրաստել տեսասահիկ խնձորի քացախի պատրաստման ամբողջ տեխնոլոգիական գործընթացի մասին

Նախագծային աշխատանքի խնդիրներն են՝

  • Զարգացնել ինքնուրույն աշխատելու կարողություններ
  • Զարգացնել թիմային աշխատանք կատարելու դեպում առողջ աշխատանքային մթնոլորտ ստեղծելու կարողություն
  • Զարգացնել վերլուծելու կարողություններ
  • Զարգացնել ստացված տեղեկատվության մեջ գլխավոր և անհրաժեշտ հարցերը առանձնացնելու կարողություն

Լրացուցիչ

  • Հստակեցնել հանձնարարությունը
  • Ապահովել անհրաժեշտ նյութերով, ամանեղենով
  • Վերահսկել՝ չթելադրելով սեփական կարծիքը
  • Աշակերտներին ինքնուրույն աշխատելու հնարավորություն տալ

    

Նախագծային մեթոդը կրթակարգի գործիմացության կարևորագույն միջոցներից է: Հանդիսանալով ուսուցման նորարարական մոտեցում՝ որպես կրթության գործնական-կողմնորոշիչ մեթոդաբանություն, նախագծային ուսուցումը լայն ճանաչում և կիրառություն է գտել ողջ աշխարհում։

Նախագծային ուսուցմումը ենթադրում է ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացում և սովորողների ակտիվության բազմապիսի ձևերի խթանում: Լինելով 21-րդ դարի նորագույն մանկավարժական տեխնոլոգիաներից` նախագծային մեթոդը թույլ է տալիս անհատականացնելու ուսումնական գործունեությունը, սովորողներին հնարավորություն է տալիս դրսևորելու ինքնուրույնություն իրենց գործունեության պլանավորման հարցում, տեխնոլոգիա է, որը ներառում է բազմաթիվ այլ մեթոդներ, նպաստում է հետաքրքրությունների առաջացման և դրանց բավարարման ճանապարհների մշակմանն ու հաղթահարմանը: Դպրոցականների մեջ ստեղծվում են կարևոր նախադրյալներ` ձևավորելու և զարգացնելու համար թե՛ առարկայական կարողությունները, թե՛ ընդհանուր ուսումնական կարողություններ:

Նախապես ներկայացվել է նախագծային աշխատանքների թեման, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «Խնձորի քացախի պատրաստումը և կիրառությունը ժողովրդական բժշկության մեջ» միջառարկայական նախագիծը, որն իրականացվել է 7-րդ «Ա» և 7-րդ «Գ» դասարանների աշակերտների կողմից: Նախագծային աշխատանքի մեկնարկը տրվել է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին և ավարտվել 2024 թվականի դեկտեմբերի 10-ին: Պաշտպանությունը տեղի է ունեցել դեկտեմբերիի 18-ին:

    

Նախագծային աշխատանքի փուլերը՝

  1. Նախագծային աշխատանքի սկզբում որոշվել է աշակերտների անվանացանկը, կատարվել է աշխատանքի բաժանում, գնահատվել են նախագծում ընդգրկված աշակերտների հնարավորությունները: 
  2. Անուշ Դաջունցը, Կարինե Արզումանյանը, Օլյա Ղուլյանը համատեղ կազմակերպել և վերահսկել են նախագծի գործունեությունը, լսել սովորողների կարծիքները, դրանց հիման վրա բաշխել աշակերտների դերերը: 
  3. Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումներն իրականացվել են նախատեսված ժամաքանակից մի քանի անգամ ավել (շաբաթական 2-3 անգամ): Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված փաստարկները, տեղեկությունները, թերություններն ու առավելությունները, տրվել խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելով պաշտպանությանը:
  4. Հավաքագրվել է տարբեր մասնագետ-գիտնականների, լրատվամիջոցների բնական սննդի և առողջ ապրելակերպի մասին տեղեկություններ: 
  5. Աշակերտներն ուսումնասիրել են Դ. Ջարվիսի, Ն. ՈՒ. Ուոքերի, Կ. Նիշիի աշխատությունները:

Ամփոփիչ փուլ

  • նախագծային գործունեության արդյունքների ամփոփում և գնահատում (արդյունքների խմբային գնահատում (փոխադարձ -ձևավորող)),
  • խմբի յուրաքանչյուր մասնակցի աշխատանքի ինքնագնահատում,
  • արդյունքների գնահատում (ուսուցանող, միավորային)

Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված իր բաժինը: Աշխատանքային գործընթացում հատկապես հստակ երևացել են աշակերտների ստեղծագործական հնարավորությունները, երևակայությունը ու աշխատանքային կարողությունները: Ակնհայտ է, որ երբ սովորողներն աշխատանքը կատարում են իրենց ցանկությամբ, աշխատում են սիրով, համբերատարությամբ, համագործակցելով, արդյունքում ձևավորվում է մի համագործակցային խումբ, որի նախաձեռնությամբ այս նախագիծը շարունակվելու է նաև հաջորդ ուսումնական տարում` առավել հետաքրքիր ձևաչափով:

Չնայած ամեն պահի ծագած դժվարություններին` խումբը համագործակցել է և խնդիրներին հարմար լուծումներ տվել:

Նախագծային աշխատանքն ավարտվել է գրավոր թեստային աշխատանքով: Արդյունքներն ամփոփվել են, կատարվել է միավորային գնահատում:

«Խնձորի քացախի պատրաստումը և կիրառությունը ժողովրդական բժշկության մեջ» նախագծային աշխատանքում ընդգրկված աշակերտներից Մայիս Դաջունցը մեծ պատասխանատվությամբ համակարգել է խմբի անդամների կատարած աշխատանքները, աչքի է ընկել  աշխատանքային հմտություններով, գեղագիտական բարձր ճաշակով: Նրա մոտ ձևավորվել է գլխավորը երկրորդականից տարբերակելու շատ կարևոր հմտություններ, դիմացինին ճիշտ գնահատելու կարողություններ, բացահայտվել են նրա կազմակերպչական ունակությունները:

  

Հրաչիկ Ղասումյանը հավաքագրել է տեղեկություններ, որոնք օգնել են  ավելի լավ հասկանալու, թե ինչպես կարելի է սովորել կարգավորել օրգանիզմում նատրիումի և կալիումի հավասարակշռությունը:

Լիլիթ Սահակյանը և Անի Մալունցն այս նախագծային աշխատանքում ընդգրկված ամենավառ ու պատասխանատու աշակերտներից են: Նրանք հավաքագրել են բազմաբնույթ տեղեկություններ, օգտվել հանացանցային, տարբեր աղբյուրներից, գրքերից: Նախաձեռնել և վերահսկել են խնձորի քացախի պատրաստման ամբողջ ընթացքը: Նախաձեռնել են հարցազրույցներ պատահական մարդկանց հետ, արձանագրել իրենց կատարած նախագծային աշխատանքի կարևորությունը:

Յանա Հովսեփյանը մասնակցել է քացախի պատրաստման ամբողջ ընթացքին, ուսումնասիրել է խնձորի քացախի օգտակարությունը և կիրառությունը հատկապես խոհանոցում:

Նախագծային աշխատանքի մեջ ընդգրկված Նարե Ղահրամանյանը, Յանա Հովսեփյանը և Ալիսա Մինասյանը իրենց մասնակցությունն են ունեցել խնձորի քացախի ստացման առաջին փուլի խմորումից (ֆերմենտացից) ստացված զանգվածի քամելու գործընթացին: Նրանց մոտ ձևավորվել է աշխատանքային կարգապահություն, թիմում աշխատելու և համագործակցելու կարողություններ:

Շշալվացման աշխատանքները կատարել է Յանա Հովսեփյանը:

Ալեն Դավթյանի մոտ ձևավորվել են մտածողության նոր որակներ, քննադատական մտածողություն, նա յուրովի է սկսել ընկալել առողջ ապրելակերպին և բջիջների սնուցման մասին իմացությունները, և գտնել իր հարցերի պտասխանները: Նրա մոտ ձևավորվել է աշխատանքային կարգապահություն, ընկերներին լսելու և գնահատելու կարողություն:

Խաչիկ Հովակիմյանի մոտ ձևավորվել է պատասխանատվության զգացում` հանձնարարված աշխատանքները կատարելու, ինչպես նաև թիմային աշխատանքի հմտություններ: Կարողացել է իր գիտելիքների ողջ պաշարն օգտագործել նախագծային աշխատանքի հաջող իրականացման համար:

Խմբի բոլոր մասնակիցները մասնակցել են շշալցման աշխատանքներին, կտրտել տպագրված պիտակները, բուկլետները, մասնակցել ձևավորման աշխատանքներին:

Նախագծային աշխատանքի արդյունքում սովորել են բանավիճել ընկերների հետ, լսել տարբեր կարծիքներ, դառնալ ավելի հանդուրժող: Նրանց մոտ դրսևորվել են բնավորության հետաքրքիր հատկանիշներ, ինքնաքննադատական մտածողություն:

Պաշտպանության ընթացքում աշակերտներն անկեղծ պատասխանել են տրված հարցադրումներին` որքանով է օգտակար նախագծին մասնակցելը, ինչ են սովորել, ինչպես են աշխատել, ինչ նոր գաղափարներ ունեն նախագծի շարունակական լինելու հետ կապված:

Նախագծին մասնակցող աշակերտները շատ տարբեր հնարավորություններ ունեն: Մի քանիսն ուսման առաջամարտիկ են, մյուսների ուսումնական դրդապատճառային պահանջմունքներն ավելի ցածր են, բայց ցուցաբերել են իրենց որպես լավագույն աշխատանքային ընկեր, պրպտուն հետազոտող, խորհրդատու:

Նախագծային աշխատանքի իրականացման արդյունքում աշակերտները ստացել են հրաշալի համով, ոսկեգույն, թափանցիկ, մեղրային խնձորի քացախ, պիտակավորել և պատրաստել վաճառքի, որին կցել են նկարազարդ բուկլետ, որի մեջ ներառված է տեղեկություններ խնձորի քացախի օգտակարության մասին և տարբեր նշանակության բաղադրատոմսեր:

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (20.12.2024)
Դիտումներ: 508 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar