Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվում է «Նորարական ջերմատուն» արտադասարանական խմբակի ակտիվ աշխատանքը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվում է «Նորարական ջերմատուն» արտադասարանական խմբակի ակտիվ աշխատանքը։ Խմբակում ընդգրկված աշակերտները, խմբավար Կարինե Արզումանյանի և դպրոցի ջերմատան այգեպան Նունե Ջավահիրյանի ուղեկցությամբ պարբերաբար այցելում են դպրոցական ջերմատուն՝ իրականացնելով գործնական աշխատանքներ։

Դասընթացների նախորդ փուլերում սովորողները ստացել են տեսական գիտելիքներ՝ ծանոթանալով ջերմատան կենսագործունությանը, անվտանգության կանոններին, ջերմատների պատմությանը և դրանց առավելություններին։ Ստացված գիտելիքներն այժմ աստիճանաբար վերածվում են գործնական փորձի։

Օրերս իրականացված այցելության ընթացքում սովորողները մասնակցել են ջերմատան կանաչիների խնամքին, ծանոթացել հողի պատրաստման առանձնահատկություններին և սեփական ուժերով կատարել նոր ցանք աշխատանքներ։ Այս անգամ նրանք ցանել են ծնեբեկ, սխտոր, սամիթ և մի շարք այլ մշակաբույսեր։

Խմբակի աշխատանքները նախատեսում են շարունակականություն․ սովորողները պարբերաբար կայցելեն ջերմատուն, կհետևեն տնկիների զարգացմանը, կիրականացնեն խնամք և ոռոգում, իսկ առաջիկայում կներկայացնեն իրենց աշխատանքի արդյունքները։ Նախաձեռնությունը ոչ միայն զարգացնում է բնագիտական գիտելիքները, այլև խթանում սովորողների պատասխանատվությունը, թիմային համագործակցությունը և բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը։

    

    

    

    

    

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 7 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar