«Բուլինգ. պաշտպանվելու միջոցներ» թեմայով դաս՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Ա» դասարանում

Դեկտեմբերի 4-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Ա» դասարանում դասղեկի դասաժամը նվիրված էր կարևոր և արդիական թեմայի՝ «Բուլինգ. պաշտպանվելու միջոցներ» ուսանելի քննարկմանը։ Դասը վարեց դասվար Իրինա Ջավահիրյանը, ով սովորողներին ներկայացրեց բուլինգի հիմնական տեսակները, դրանց դրսևորումները և ինքնապաշտպանության արդյունավետ մեթոդները։

Դասի ընթացքում երեխաները սովորեցին տարբերել ֆիզիկական, հոգեբանական, խոսքային և կիբերբուլինգի դրսևորումները, լսեցին կյանքի իրական օրինակներ և քննարկեցին, թե ինչպես ճիշտ արձագանքել նման իրավիճակներում։ Դասվար Ջավահիրյանը շեշտեց, որ յուրաքանչյուր երեխա պետք է զգա իրեն ապահով դպրոցում, որ բուլինգի կանխարգելման լավագույն ճանապարհը փոխադարձ հարգանքն ու թիմային աջակցությունն է։

Դասաժամը զուգորդվեց հարցուպատասխաններով, գործնական իրավիճակային վարժություններով և սովորողների ակտիվ մասնակցությամբ, ինչը նպաստեց թեմայի խորքային ընկալմանը։

Դպրոցում նմանաբնույթ դասերը շարունակական են և ուղղված են սովորողների հոգեբանական անվտանգության ապահովմանը և առողջ միջավայրի ստեղծմանը։

    

    

    

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.12.2025)
Դիտումներ: 89 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar