«Դասը վարում է ծնողը»․ «Տեսողության խանգարումներ» թեմայով դաս՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Բ» դասարանում

«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում յոթերորդ հանդիպումը տեղի ունեցավ 2-րդ «Բ» դասարանում։ Դասը վարեց տիֆլոմանկավարժ Արփինե Խաչատրյանը։ Դասի թեման էր՝ «Տեսողության խանգարումներ»։ 

Արփինե Խաչատրյանը սովորողներին ներկայացրեց տիֆլոմանկավարժությունը, նշեց, որ այն գիտություն է տեսողության խանգարում ունեցողների մասին։ Անդրադարձ կատարվեց տեսողության խանգարումների խնդրին, դրանց կանխարգելման ուղիներին և աջակցման հնարավորություններին։

Դասը հագեցած էր հարցուպատասխանով և ինտերակտիվ քննարկումներով, ինչը մասնակիցներին թույլ տվեց ոչ միայն ձեռք բերել տեսական գիտելիքներ, այլև հասկանալ՝ ինչպես կարող են օգնել տեսողության խնդիրներ ունեցող անձանց։

Սովորողներն աչքերը փակ վիճակում շոշափելով փորձեցին գուշակել փոքրիկ իրերը, ինչպես նաև թղթադրամների վրայի հատուկ նշաններով որոշեցին դրանց արժեքը։

Դասի ընթացքում սովորողները ծանոթացան տեսողության խանգարումների հիմնական տեսակներին և դրանց ազդեցությանը առօրյա կյանքի վրա, տեսողության խնամքի և առողջ աչքերի պահպանման կարևոր սկզբունքներին, տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված տեխնոլոգիաներին և աջակցման մեթոդներին, ներառական կրթության և հավասար հնարավորությունների ստեղծման կարևորությանը։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 2-րդ «Բ» դասարանի ծնող Արփինե Խաչատրյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։

    

    

    

    

  

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.02.2025)
Դիտումներ: 179 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar