Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» դասարանի աշակերտները, դասղեկ Շահանե Հովսեփյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին «Արտաքին գովազդ Գորիսում» արտադրամաս-կազմակերպություն։ Այցի ընթացքում երեխաները ծանոթացան արտադրամասի հիմնական աշխատանքային պրոցեսներին՝ մանրամասն դիտելով տպագրական հաստոցի, պլոտերային կտրող սարքի և լազերային հաստոցի աշխատանքը։ Արտադրամասի աշխատակիցների ուղեկցությամբ աշակերտները հնարավորություն ունեցան գործնականորեն մասնակցելու տպագրության գործընթացին. նրանք իրենց ձեռքերով տպագրեցին դպրոցի տարբերանշանը և պատրաստեցին փայտե հուշանվերներ: Այցը ոչ միայն հետաքրքիր և ուսուցողական էր, այլև նոր գիտելիքներ և հմտություններ տվեց աշակերտներին։ Երեխաներն ակտիվորեն հարցեր ուղղեցին արտադրամասի աշխատակիցներին և ստացան սպառիչ պատասխաններ։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենությունը երախտագիտություն է հայտնում «Արտաքին գովազդ Գորիսում» կազմակերպության տնօրեն Վահե Գաբրիելյանին՝ ջերմ ընդունելության, համագործակցության և երեխաներին անմոռանալի փորձառություն նվիրելու համար։
| |
| |
Դիտումներ: 160 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |