«Բնանկարչություն» թեմայով բաց դաս՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Բ» դասարանում

Դեկտեմբերի 17-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Բ» դասարանում «Կերպարվեստ» առարկայի ուսուցչուհի Սոնա Միրզոյանի կողմից կազմակերպվել էր բաց դաս՝ «Բնանկարչություն» թեմայով:

Բաց դասի ընթացքում աշակերտները ներկայացրին նախորդ դասաժամերին ձեռք բերած գիտելիքները կերպարվեստի ճյուղերի և ժանրերի մասին, նշեցին հիմնական և բաղադրյալ գույները:

Դասն առավել պատկերավոր և ուսանելի դարձնելու համար ուսուցչի կողմից կիրառվեց «Պրիզմայի» մեթոդը։ Աշակերտները թվարկեցին եղանակները բնութագրող գույները։ 

Դասի ընթացքում հնչեցին բանաստեղծություններ, երգեր, ինչպես նաև բեմադրվեց «Տարվա եղանակները» հեքիաթը: 

Դասի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել հայրենի երկրի բնաշխարհի, տարվա եղանակների գույների բազմազանության հետ, հայրենի երկրի բնաշխարհի նկատմամբ ձևավորել սեր, հետաքրքրություն և հոգատարություն:

Աշակերտների մոտ ձևավորվեց պատկերացում կերպարվեստի ժանրերի, ջրաներկի ճիշտ օգտագործման, գույների և երանգների մասին: Նրանք ներկայացրին նաև մեծանուն նկարիչների մասին տեղեկատվություն:

    

    

    

    

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.12.2024)
Դիտումներ: 217 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar