Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի աշակերտներն այցելեցին Գորիսի «BONEL» եռաչափ տպագրության կենտրոն

Փետրվարի 4-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի աշակերտները, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանի ուղեկցությամբ այցելեցին Գորիսի «BONEL» եռաչափ տպագրության կենտրոն, որտեղ ծանոթացան պլաստիկե շշերի վերամշակման գործընթացին։ 

Աշակերտները հետևեցին շշերի ուղղման և կտրատման գործընթացին, որի արդյունքում ստացվում է պլաստիկե ժապավեն։

Այցի կարևորագույն մասը «PETPULL» հաստոցի գործարկումն էր։ Այս եզակի սարքը, որը Հայաստանում պատրաստում է միայն մեր ընկերությունը, հալեցնում է պլաստիկե ժապավենը, վերածելով այն լծանյութի (filament)՝ 3D տպագրության համար։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին, թե ինչպես է պլաստիկե ժապավենը վերածվում ամուր, միատարր թելի, որը պատրաստ է օգտագործման համար։

Վերջում երեխաները ծանոթացան 3D տպագրության գործընթացին՝ տեսնելով, թե ինչպես է լծանյութը օգտագործվում տպիչի կողմից՝ շերտ առ շերտ ստեղծելով իրական, ֆիզիկական առարկաներ։

    

    

    

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.02.2025)
Դիտումներ: 204 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar