Մարտի 20-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Բարբառը մեր էությունն է, մտածողությունը, կենցաղը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ուսուցչուհի Սոնա Հարությունյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Ա» դասարանի աշակերտներ Էլինա Հարությունյանը, Նոյ Զեյնալյանը, Գալուստ Ալավերդյանը, Էրիկ Շալունցը, Հրանտ Իսունցը, Եվա Ղևոնդյանը, Մարիամ Սարգսյանը, Ինեսա Բաղդագյուլյանն ու Մանուշակ Ղասումյանը։ Նախագծային աշխատանքի նպատակները՝
Նախագծային աշխատանքի խնդիրները՝
Նախապես ներկայացվել են նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «Բարբառը մեր էությունն է, մտածողությունը, կենցաղը», որն իրականացվել է 8-րդ «Ա» դասարանի աշակերտների կողմից: Նախագծային աշխատանքի թեմատիկ պլանում հստակ սահմանվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում: Նախագիծն աշակերտներին հնարավորություն է տվել պատկերացում կազմելու բարբառների, առաձնապես Գորիսի բարբառի՝ որպես լեզվական կարևորագույն տարրի կարևորության վերաբերյալ, կանխելու բարբառներին սպառնացող վտանգները, ընդլայնելու բարբառների գործածությունը տարբեր ոլորտներում, կարևորելու դրանց դերը ժողովրդական բանահյուսության մեջ: Հստակեցվել է խմբի անդամներից յուրաքանչյուրի հանձնարարությունը, խումբն ապահովվել է ուսումնաօժանդակ նյութերով: Նախապես աշակերտների ցանկությամբ ընտրվել է խումբ, ապա ընտրվել է նախագծային աշխատանքի թեման, որոշվել է աշակերտների անվանացանկը, կատարվել է աշխատանքի բաժանում, Ինեսա Բաղդագյուլյանը ընտրվել է որպես համակարգող, որի գործառույթներից էր նաև մյուսների աշխատանքի վերահսկողությունը: Սոնա Հարությունյանը կազմակերպել, ուղղորդել և վերահսկել է նախագծի իրագործման ողջ ընթացքը, սովորողների գործունեությունը, լսել սովորողների կարծիքները, սովորողներն իրենք են կատարել դերաբաշխում՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները, հմտությունները: Նախապես պլանավորվել է աշխատանքը, կատարվել են հետազոտական ուսումնասիրություններ՝ թե՛ գրականագիտական, թե՛ գեղարվեստական բնագավառներում, որի ընթացքում հաղթահարվել են շատ դժվարություններ: Նոյ Զեյնալյանը կատարել է գրական երկերի բարբառային վերափոխումներ, Մանուշակ Ղասումյանը աջակցել է դրան՝ կատարելով անհրաժեշտ խմբագրումներ: Ինեսա Բաղդագյուլյանը հավաքագրել է Գորիսի բարբառի առանձնահատկությունները, Էլինա Հարությունյանը ուսումնասիրել է Գորիսի բարբառով հայտնի գրական երկեր, դուրս գրել հատվածներ: Հրանտ Իսունցը կատարել է ստեղծագրծական աշխատանքներ, Էրիկ Շալունցը նախապատրաստվել է ասմունքի: Նկարչական ձևավորումները կատարել է Գալուստ Ալավերդյանը՝ բացահայտելով նկարելու անզուգական ձիրքը, համակարգչային ձևավորումներն իրականացրել է Եվա Ղևոնդյանը, տպագրական աշխատանքներին աջակցել է Էլինա Հարությունյանը: Խմբի բոլոր անդամներն էլ ակտիվորեն մասնակցել են զննական պարագաների որոնման աշխատանքներին, պեղել և գտել են երգեր, բանաստեղծություններ, խնդուկներ Գորիսի բարբառով:
Ուսուցչուհիներն աջակցել են կատարվող աշխատանքներին՝ մշտապես վերահսկելով այն: Նախագծային աշխատանքի տեսական մասի կատարումը ենթադրում էր խորհրդատվությունների լայն շրջանակ՝ գրադարան, համացանց և այլն: Սովորողները պատրաստել էին սահիկաշար, ինչպես նաև գովազդ՝ Գորիսյան բարբառի համատեքստով, որի համար սկզբնաղբյուր էր Ակսել Բակունցի «Կյորես» վիպակից Գորիսի բարբառին վերաբերող հայտնի հատվածը: Աշակերտները պատրաստել էին հաղորդում «Մանրապատումներ Գորիսի բարբառով». հիանալի էին աշակերտների արտիստիկ խաղը, բեմական կեցվածքը, ստեղծագործական երևակայությունն ու մոտեցումները: Սցենարի հեղինակը Նոյ Զեյնալյանն էր, այն ընդգրկում էր փոքրիկ, զվարճալի պատմություններ՝ գորիսյան կոլորիտով հագեցած: Նկարահանումը կատարել էին Եվա Ղևոնդյանը, բեմական խաղը ներկայացրել՝ Մարիամ Սարգսյանը, Մանուշակ Ղասումյանը, Էլինա Հարությունյանը, Ինեսա Բաղդագյուլյանը, Հրանտ Իսունցը: Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումներն իրականացվել են նախատեսված ժամաքանակից մի քանի անգամ ավել (շաբաթական 3-4 անգամ): Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված նյութերը, տեղեկությունները, բարձրաձայնվել են թերություններն ու հնարավորինս շտկվել, նշվել են առավելությունները և խրախուսվել, տրվել են խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելու պաշտպանությանը: Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը: Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել են իրար հետ, որոնել, ուսումնասիրել, հրապարակել և նախապատրաստել նյութեր ներկայացման համար։
Քանի որ խմբի անդամները տարբեր ընդունակությունների, կարողությունների տեր են, ուստի նախագիծը թույլ տվեց բացահայտելու սովորողների ուժեղ կողմերը, ճանաչելու նրանց անհատապես. այսպես՝ Հրանտ Իսունցը, որ բավարար առաջադիմություն էր ցուցաբերում, ինքնադրսևորվեց հրաշալիորեն. խոսքը՝ հստակ, սահուն, անկաշկանդ, խաղը՝ բնական: Էրիկ Շալունցն ակտիվ մասնակցություն է ունեցել տեղեկատվության որոնման հարցում, մեծ հետաքրքրություն է դրսևորել նախագծի աշխատանքների հանդեպ, բավականաչափ հղկվել է խոսքը, զարգացել վերլուծական տրամաբանությունը: Ինեսա Բաղդագյուլյանը՝ գերազանց ընդունակություններ ունեցող, նախագծի իրականացման ողջ ընթացքում մեծ պատասխանատվությամբ իրագործել է իր առջև դրված խնդիրները, առավել համակարգված են դարձել գրականագիտական գիտելիքները, անկաշկանդ՝ խոսքն ու դերախաղը: Եվա Ղևոնդյանն ու Էլինա Հարությունյանը հանդես են եկել որպես անզուգական լրագրող-հաղորդավարներ՝ քաջատեղյակ գրականագիտական տեղեկություների, Ակսել Բակունցի «Կյորես» վիպակին, գրողի անհատական լեզվին ու ոճին:
Իրականացվող աշխատանքների ընթացքում աշակերտների մոտ էլ ավելի զարգացել են համագործակցային կարողությունները, հանդուրժողական վերաբերմունքը, միմյանց լսելու, կարծիքները հաշվի առնելու, փոխադարձ հարգանքի, ընկերության և բարոյական այլ արժեքներ: Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքն իրականացնելու ժամանակ սովորողներն էլ ավելի են մտերմացել, փորձել օգտակար լինել միմյանց՝ համախմբված լինելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողացել են ուսումնասիրել-բացահայտել, իրարից սովորել, օրինակ վերցնել, անել առավելագույնը, նպաստել աշխատանքի անթերի պատրաստականությանը: Նախագծային աշխատանքը սովորողների մեջ ոչ միայն բացահայտեց և խորացրեց մարդկային նոր որակներ՝ առավել ընդգծելով սովորողների դրական հատկանիշները, այլև զարգացրեց արտիստիկ խառնվածք, բեմական կեցվածք, խոսքի մշակույթ, ասմունքելու վարպետություն: Հանձնաժողովի անդամների կողմից հնչեցվել են դրվատանքի խոսքեր, խրախուսվել է աշակերտների կողմից կատարված աշխատանքը, կատարվել է գնահատում: Նախագծային աշխատանքի պաշտպանության ժամանակ ներկա էին նաև ուսուցիչներ, ծնողներ: Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն աշակերտների մոտ ձևավորեցին՝
Նախագծային աշխատանքի պլանում սահմանված և ակնկալելի արդյունքը՝ պրոդուկտը, բազմաբնույթ էր՝ բանահյուսական ժողովածու, էջանշաններ, նոթատետրեր՝ բարբառային բովանդակությամբ առած-ասացվածքներով, գովազդ, սահիկաշար, հաղորդաշար, երգ, պար, ասմունք, բեմադրություն: Սովորողների խաղը բնական էր, համոզիչ, անկաշկանդ, արտիստիկ այնքանով, որ հանդիսատեսը երկար ժամանակ տպավորված էր սցենարով, հատկապես պրոդուկտով: | |
| |
Դիտումներ: 273 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |