Ապրիլի 18-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Օլիմպիական խաղեր» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանը, «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի Աննա Աբգարյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Միլենա Հովհաննիսյանը, Յուլյան Մանուչարյանը, Մարի Կոստանդյանը, Դավիթ Ֆարամազյանը, Անուշ Արզումանյանը, Արինե Մաթևոսյանը, Միլենա Մակարյանը, Նարե Պետրոսյանը, Էլեն Հայրապետյանն ու Ալեն Դադունցը։ Նախագծային աշխատանքի հիմնահարցը (հիմնախնդիրը)`
Նախագծային աշխատանքի նպատակը՝
Նախագծային աշխատանքի վերջնարդյունքներն են՝
Նախագծային աշխատանքի խնդիրներն են՝
Լրացուցիչ
Նախագծի իրականացման արդյունքում աշակերտների մոտ ձևավորվել են Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող հետևյալ վերջնարդյունքները.
Սպորտը և հատկապես Օլիմպիական խաղերը մարդկության պատմության մեջ ունեն հատուկ դեր՝ համատեղելով ֆիզիկական կատարելագործումը, մշակութային փոխանակումը և միջազգային համագործակցությունը: Ահա թե ինչու են դրանք այդքան կարևոր։ Սպորտը ունի մեծ հասարակական նշանակություն։ Այն խթանում է առողջությունը, զարգացնում է ֆիզիկական կարողությունները և կանխում հիվանդությունները: Սպորտային մրցումները միավորում են մարդկանց՝ անկախ տարիքից, սեռից կամ սոցիալական կարգավիճակից և վերջապես սպորտն ունի մեծ կրթական արժեքայն սովորեցնում է կարգապահություն, համառություն և թիմային աշխատանք: Օլիմպիական խաղերը ունեն գլոբալ դեր։ Օլիմպիադաները նպաստում են երկրների միջև բարեկամությանը, նույնիսկ քաղաքական լարվածության պայմաններում (օր.՝ ԱՄՆ-ԽՍՀՄ «պինգ-պոնգի դիվանագիտությունը» 1971 թ.): Հայաստանը, չնայած իր փոքր տարածքին և բնակչության թվաքանակին, միշտ աչքի է ընկել Օլիմպիական խաղերում իր մարզիկների ակնառու նվաճումներով։ Հայաստանի մասնակցությունը ժամանակակից օլիմպիական շարժմանը սկսվել է 1992 թվականից՝ երկրի անկախություն ձեռք բերելուց հետո, սակայն հայ մարզիկները նույնիսկ դրանից առաջ հաջողություններ էին գրանցում՝ հանդես գալով Խորհրդային Միության կազմում։ Նախագծային աշխատանքի շրջանակում աշակերտները կատարել են հետազոտություն Հայաստանի՝ օլիմպիական խաղերում մասնակցության մասին և հանգել այն եզրակացության, որ Հայաստանը, չնայած իր փոքր ռեսուրսներին, միշտ մեծ հպարտությամբ է ներկայանում Օլիմպիական խաղերում։ Հայ մարզիկները, իրենց համառությամբ և տաղանդով, ապացուցել են, որ կարող են մրցել աշխարհի լավագույնների հետ։ Օլիմպիական խաղերը Հայաստանի համար ոչ միայն սպորտային հաջողությունների հարթակ են, այլև ազգային միասնության և հպարտության խորհրդանիշ։ Նախագծային աշխատանքը նրանց մոտ առաջացրել է մոտիվացիա, որպեսզի վարեն առողջ ապրելակերպ և ձգտեն լավագույնին։
Նախագծային աշխատանքի փուլերը՝
Նախագծային աշխատանքի հանդիպումների ժամանակ քննարկվել են նրանց կատարած հետազոտությունները, Անուշ Արզումանյանը հանձն է առել պատրաստել դրոշ իր կարգախոսով, իսկ Դավիթ Ֆարամազյանը պատրաստել է ջահ բացման արարողության համար։ Ամփոփիչ փուլ
Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված իր բաժինը: Աշխատանքային գործընթացում հատկապես հստակ երևացել են աշակերտների ստեղծագործական հնարավորությունները, երևակայությունը ու աշխատանքային կարողությունները: Նախագծային աշխատանքն ավարտվել է գրավոր թեստային աշխանաքով: Արդյունքներն ամփոփվել են, կատարվել է միավորային գնահատում: «Օլիմպիական խաղեր» նախագծային աշխատանքում ընդգրկված աշակերտներից Միլենա Հովհաննիսյանն աչքի է ընկել բարձր պատասխանատվությամբ, աշխատանքային հմտություններով, գեղագիտական բարձր ճաշակով: «Օլիմպիական խաղեր» նախագծի շրջանակում նա ուսումնասիրել է տարբեր մարզաձևեր, հայտնի օլիմպիական չեմպիոնների կենսագրությունները և փորձել է բացահայտել, թե ինչպես է սպորտը միավորում ազգերին։ Բացի այդ, հավաքել է օլիմպիական խաղերի նշանաբաներ ու մտքեր, որոնք օգնել են նրանց ավելի լավ հասկանալու խաղերի գաղափարախոսությունը։ Անուշ Արզումանյանն այս նախագծային աշխատանքում ընդգրկված ամենավառ ու պատասխանատու աշակերտներից է: Նա հավաքագրել է բազմաբնույթ տեղեկույթուններ՝ օգտվելով հանացանցից։ Աշխատել է համակարգչով, ստեղծել է դրոշի համար նախատեսված լոգոն, որը ներառում է ՀՀ դրոշը, խաղաղության աղավնին, բացված գիրք և օլիմպիական 5 օղակները։ Ստեղծել է նաև նախագծի նշանաբանը՝ «Հաղթանակի ուղին սկսվում է կամքից»։ Անգլերեն լեզվով ներկայացրել է Օլիմպիական դրոշի մասին։ Արինե Մաթևոսյանը գրել է Օլիմպիական խաղերի բացման խոսքը, թարգմանել անգլերեն և սովորել։ Գտել է հետաքրքիր փաստեր Օլիմպիական խաղերի մասին, առանձնացրել կարևորը և սովորել։ Եղել է նաև թիմային աշխատանքում և որպես լրագրող հարցազրույց եմ վերցրել Դավիթ Ֆարամազյանից, որը հանդես է եկել Ալբերտ Ազարյանի կերպարում։ Նրա մոտ ձևավորվել է վստահություն սեփական ուժերի հանդեպ, հետաքրքասիրություն սպորտի նկատմամբ: Նախագծային աշխատանքի մեջ ընդգրկված են եղել նաև՝ Մարի Կոստանդյանն ու Նարե Պետրոսյանը, որոնք դրսևորել են իրենց որպես աշխատանքային գործընթացի ակտիվ մասնակիցներ, ամբողջությամբ իրենց ձեռքն են վերցրել շատ աշխատանքներ, համագործակցել խմբի անդամների հետ։ Նրանց մոտ ձևավորվել է աշխատանքային կարգապահություն, թիմում աշխատելու և համագործակցելու կարողություններ, բացահայտվել են նրանց թվային և համակարգչային գիտելիքները: Մարի Կոստանդյանը «Օլիմպիական խաղեր» նախագծի շրջանակում համացանցից հավաքել է նյութեր մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մասին, մշակել է, ընտրել ամենակարևորն ու ներկայացրել նախագծում։ Հարցազրույց է վերցրել Դավիթ Ֆարամազյանից, որը հանդես է եկել Ալբերտ Ազարյանի դերում, որի վերաբերյալ պատրաստել է տեսանյութ։ Տեսանյութը ներկայացրել են անգլերեն լեզվով, որը թարգմանել են նաև հայերեն։ Նարե Պետրոսյանն ուսումնասիրել է մեր հայ մարզիկների կենսագրությունը, որոնք մասնակցել են օլիմպիական խաղերին։ Նաև ուսումնասիրել է շատ օլիմպիական մարզաձևեր, և իմացել, թե ինչպես են խաղում հայ մարզիկները և թե ինչ հաղթանակներ են բերել մեր երկիր։ Ներկայացրել է մարմնամարզության մասին տեղեկություն, և նաև Արտուր Դավթյանի մասին տեղեկություն։ Բացի այդ, փորձել է գտնել մտքեր, խոսքեր՝ թեմային համապատասխան, որպեսզի ավելի լավ հասկանան և իրենց հասկացածը ավելի լավ փոխանցեն հանդիսատեսին։ Միլենա Մակարյանը ցուցաբերել է փաստերը հավաքագրելու, համադրելու ունակություններ: Նրա մոտ ձևավորվել է սեփական կարողությունների նկատմամբ ինքնավստահություն, նա դարձել է ավելի շփվող, հետաքրքիր, բաց` նորն ընդունելու և քննարկելու: Տեսանյութում Միլենան ներկայացրել է բռնցքամարտը և օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանին։ Յուլյա Մանուչարյանը նախագծային աշխատանքի ամենապատասխանատու մասնակիցներից է, ով ջանք չի խնայել հանձնարարված աշխատանքները բարձր մակարդակով կատարելու, ինչպես նաև դրսևորել է թիմային աշխատանքի հմտություններ: Կարողացել է իր գիտելիքների ողջ պաշարն օգտագործել նախագծային աշխատանքի հաջող իրականացման համար: Նա ներկայացրել է ըմբշամարտի մասին ընդհանուր տեղեկություններ, հայ նշանավոր ըմբիշների հաղթանակների և ձեռքբերումների մասին։ Այդ նպատակով այցելել են ըմբշամարտի մարզադպրոց, որտեղ կան ծանրամարտի, ըմբշամարտի և բռնցքամարտի խմբակներ։ Ըստ Յույայի երեխաների հետ ծանոթությունը և նրանց մարզումներին մասնակցելը ավելի պատկերավոր դարձրին իր գիտելիքները։ Դավիթ Ֆարամազյանը նախաձեռնել է բազմաթիվ կազմակերպչական աշխատանքներ, պատրաստել է օլիմպիական ջահ։ Անգլերենով հավաքել է տեղեկություններ օլիմպիական խաղերի խորհրդանիշների մասին։ Նա ձեռք է բերել թիմում աշխատելու կարողություններ, աշխատանքային կոնկրետ հմտություններ, ցուցաբերել անձնային բարձր որակներ, ուրիշներին օգնելու պատրաստակամություն: Ալեն Դադունցը թղթի վրա պատկերել է հինգ օղակները։ Էլեն Հայրապետյանը նախագծի ընթացքում ուսումնասիրել է տարբեր կայքեր, կարդացել հոդվածներ և այս ամենի շուրջ հավաքել փաստեր։ Նախագծին մասնակցող աշակերտները տարբեր հնարավորություններ ունեն: Մի քանիսն ուսման առաջամարտիկ են, մյուսների ուսումնական դրդապատճառային պահանջմունքներն ավելի ցածր են, բայց ցուցաբերել են իրենց որպես լավագույն աշխատանքային ընկեր, պրպտուն հետազոտող, խորհրդատու: Նախագծային աշխատանքի իրականացման արդյունքում ստեղծվել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը և աշակերտների մասնակցությամբ որոշ մարզաձևեր ներկայացնող տեսանյութ, Օլիմպիական դրոշ կարգախոսով և Օլիմպիական Ջահ։
| |
| |
Դիտումներ: 215 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |