«Աշխարհագրական հայտնագործություններ» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Դեկտեմբերի 15-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Աշխարհագրական հայտնագործություններ» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը, «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Հայկ Ջհանգիրյանը, Մարիաննա Մկրտչյանը, Յուլյա Մանուչարյանը, Միլենա Մակարյանը, Տաթևիկ Տոռոզյանը, 8-րդ «Գ» դասարանի աշակերտներ Լիլիթ Սահակյանը, Մարի Շալունցը։

Ջհանգիրյան Հայկը ընդլայնել է իր գիտելիքները աշխարհագրական հայտնագործությունների նախադրյալների մասին, արժևորել է աշխարհագրական հայտնագործությունների դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Մանուչարյան Յուլյան բացահայտել և կարևորել է աշխարհագրական հայտնագործությունների դերը ժամանակակից մարդկության կենցաղի, ապրելակերպի, գիտության և կրթության զարգացման գործում, ձեռք բերել հաղորդակցական հմտություններ:

Մակարյան Միլենան ամրապնդել է իր գիտելիքները Ամերիկայի հայտնագործման պատմության և Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների հետևանքների վերաբերյալ:

Սահակյան Լիլիթը խորացրել է իր գիտելիքները` ռուսերենից հայերեն թարգմանելով հավաքագրված տեղեկույթը, վերանայել և նախապատրաստել է ավարտուն նախագծի արդյունքները:

Շալունց Մարին կարողացել է ուսումնասիրել շուրջերկրյա ճանապարհորդությունների աշխարհագրական հետևանքների մասին բազմազան տեղեկույթը, ձեռք բերել այն վերլուծելու, ներկայացնելու կարողույուններ:

Տոռոզյան Տաթևիկը ձեռք է բերել վերլուծելու, գնահատելու, հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական տեսակետներն ու դիրքորոշումները հիմնավորելու, որոշումներ կայացնելու կարողություններ ու հմտություններ:

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (10.12.2025)
Դիտումներ: 121 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar