|
Դեկտեմբերի 15-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Կորած քաղաքների քարտեզագրում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը, «Հայաստանի պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանն ու «Հայաստանի պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Ա» դասարանի աշակերտներ Նոյ Զեյնալյանը, Մանե Ավագյանը, Արման Արզումանյանը, Լիա Բակունցը, Ինեսա Բաղդագյուլյանը, 9-րդ «Բ» դասարանի աշակերտներ Հասմիկ Հակոբյանը, Վարազդատ Աթանեսյանը։ Լիա Բակունցն ընդլայնել է իր պատմաաշխարհագրական գիտելիքները Տրոյա քաղաքի կառուցման և պատմական նշանակության մասին, ներկայացրել համառոտ պատմական նկարագիր, ցույց տվել քաղաքի դիրքը քարտեզի վրա: Ձեռք է բերել վերլուծելու, գնահատելու, հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական տեսակետներն ու դիրքորոշումները հիմնավորելու, որոշումներ կայացնելու կարողություններ ու հմտություններ: Ցուցաբերել է բարձր ուսումնական մոտիվացիա և աշխատանքները համակարգելու կարողություններ: Մանե Ավագյանն ընդլայնել է իր գիտելիքները Պոմպեյ քաղաքի մասին` ընդգծելով ավերածությունների պատճառները և քաղաքային կյանքի առանձնահատկությունները: Ձեռք է բերել գրաֆիկական նկարագրության հմտություններ՝ ներկայացնելով վերլուծություն`քաղաքի հիմնական շենքերի և փողոցների սխեմայի տեսքով։ Նրա մոտ ձևավորվել է քննադատական մտածողություն և երևույթների խորքային ընկալման կարողություն: Ինեսա Բաղդագյուլյանը բացահայտել և կարևորել է Տիգրանակերտ քաղաքի տեղադրության և աշխարհագրական առանձնահատկությունների մասին տեղեկույթը` ձեռք բերելով քարտեզագրական և բնական միջավայրը գրաֆիկական տեսքի բերելու հմտություններ: Խորացրել է իր պատմաաշխարհագրական գիտելիքները: Արման Արզումանյանն ամրապնդել է իր գիտելիքները Անի Կամախ քաղաքի քաղաքաշինության և պատմական նշանակության մասին` վերլուծելով քաղաքի հիմնական կառույցների ձևերն ու չափերը գրաֆիկական ներկայացմամբ։ Նրա մոտ ձևավորվել են թիմային աշխատանքի և համագործակցելու կարողություններ: Նոյ Զեյնալյանն ամրապնդել է իր գիտելիքները Արտաշատի քաղաքի պատմական ստեղծման, քաղաքաշինության և կարևորագույն նշանակության մասին, գծագրել քաղաքի հիմնական կառույցների ձևերը, տեղորոշել դիրքը քարտեզի վրա։ Ցուցաբերել է ստեղծագործականություն, թիմային աշխատանքի հմտություններ, քննադատական մտածողություն: Հասմիկ Հակոբյանը բացահայտել է քաղաքների տարածքային և աշխարհագրական համեմատության մասին տվյալները` դրանք ներկայացնելով գրաֆիկական կամ թվային աղյուսակով՝ ընդգծելով դիրքերը, տարածքը և բնական պայմանները: Ձեռք է ժամանակն ու ռեսուրսները ճիշտ կառավարելու հմտություններ: Վարազդատ Աթանեսյանը ձեռք է բերել պատմաաշխարհագրական տեղեկույթը ներկայացնելու կարողություններ: Եղել է թիմի պատասխանատու անդամ, ժամանակին կատարել իրեն տված հանձնարարությունները: Ձեռք է բերել թիմային աշխատանքի հմտություններ: Նշենք, որ Արևմտյան Հայաստանի պատմական անցյալը ներկայացնող տեսանյութերը նկարահանվել են «Հայաստանի պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանի կողմից։ Բացի այդ, նախագծային աշխատանքի պաշտպանության ընթացքում ցուցադրվել և ներկայացվել է նաև Անի և Կարս քաղաքներից բերված հողը, որն ուներ ոչ միայն խորհրդանշական, այլև խոր պատմամշակութային արժեք՝ ընդգծելով սերունդների հիշողության, ազգային ինքնության և պատմական ժառանգության պահպանման կարևորությունը։
| |
|
| |
| Դիտումներ: 129 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




