|
Փետրվարի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Ֆրանսերեն, անգլերեն, հայերեն բառարան» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը, «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Ա» դասարանի աշակերտներ Մարի Մալինցյանը, Նարեկ Ջավահիրյանը, Ալեքս Սահակյանը, Վլադիմիր Քաթանյանը, 8-րդ «Գ» դասարանի աշակերտներ Գագիկ Պողոսյանը, Սամվել Ղազարյանը, Կարեն Առաքելյանը։ Մարի Մալինցյանն ընտրել և ուսումնասիրել է «Ընտանիք» թեման, կազմել է համապատասխան բառեր երեք լեզուներով: Կարողացել է ինքնուրույն օգտվել տարբեր տեղեկատվական աղբյուրներից և ունենալ թիմում աշխատելու հմտություններ: Նարեկ Ջավահիրյանն ընտրել է «Դպրոց» թեման և լրացրել 15-20 բառ ֆրանսերեն, անգլերեն, հայերեն տարբերակներով: Հետազոտության ընթացքում բացահայտվեցին Նարեկ Ջավահիրյանի գործնական հմտություններն ու մտքի ճկունությունը: Ալեքս Սահակյանն ընտրել է «Սնունդ» թեման և ներկայացրել բառերը պատկերներով: Հետազոտության ընթացքում սովորողը կարողացել է օգտագործել իր տեխնոլոգիական հմտությունները: Վլադիմիր Քաթանյանն ընտրել է «Բնություն և կենդանիներ» թեման և պատրաստել փոքրիկ նկարագիր: Հետազոտական աշխատանքն օգնել է սովորողին համագործակցել և հաղորդակցվել խմբի անդամների հետ: Կարեն Առաքելյանը կարողացել է ստեղծել բառարանի կազմը և ձևավորել: Գագիկ Պողոսյանն ընտրել է «Հագուստ և գույներ» թեման և կազմել բառերի ցանկ՝ թարգմանություններով: Նախագծային աշխատանքն օգնել է նրան ձևակերպել և ազատ արտահայտել սեփական տեսակետը: Սամվել Ղազարյանը կարողացել է ներկայացնել խմբի աշխատանքը`բացատրելով բառարանի նպատակը և կառուցվածքը: Նախագծի ընթացքում Գագիկ Պողոսյանը և Սամվել Ղազարյանը ստեղծել են տեսանյութ, որտեղ պատահական անցորդները փորձել են հայերենից թարգմանել ֆրանսերեն և անգլերեն բառեր:
| |
|
| |
| Դիտումներ: 108 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




