«Գորիսի նյութական և ոչ նյութական արժեքները» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Նոյեմբերի 11-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Գորիսի նյութական և ոչ նյութական արժեքները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը և «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը:

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Էլինա Հարությունյանը, Լիա Բակունցը, Ավետ Մալինցյանը, Մարի Մարտիրոսյանը և 7-րդ «Գ» դասարանի աշակերտուհի Էլեն Շահնազարյանը:

    

Նախագծային աշխատանքի նպատակն էր՝
Ակադեմիական

  • Հետազոտել տարածաշրջանի ընտանիքներում օգտագործվող բարբառը:

Արժեհամակարգ

  • Ներկայացնել մեծերի կողմից ներկայացված հիշողությունները:

Հմտություն

  • Ծանոթանալ տարածաշրջանի ազգային սովորույթներին, մշակույթին, խոհանոցին, խոսքուզրույցին, երգուպարին և այլն։

Կարողություն 

  • Սովորողների մասնակցությամբ նկարահանել հոլովակ սահիկաշար, պատրաստել, փոքրիկ ձեռնարկ՝ ձեռք բերված գիտելիքների իրազեկվածության և պահպանման վերաբերյալ։
  • Ձևավորել հետաքրքրություն նյութական և ոչ նյութական արժեքների նկատմամբ:

Նախագծային աշխատանք խնդիրներից էր՝

  • զարգացնել երեխայի մոտ ճանաչողական կարողությունները
  • զարգացնել ստեղծագործական-երևակայական մտածողության հմտություններ
  • քննադատական ստեղծագործական մտածողության հմտություն
  • ապահովել բարեկեցիկ միջավայր
  • զարգացենլ երեխայի մոտ ինքնադրսևորվելու կարողություն:

Նախագծի իրականացման ընթացում՝ լինելով նախագծի ղեկավար հանդես եմ եկել որպես

  • Ուղղորդող, խորհրդատու, կազմակերպիչ
  • Որպես ստեղծագործող, հետազոտող անհատ
  • Երեխայի համար հետաքրքիր հարցադրումներ և առաջադրանքներ մշակող
  • Անընդհատ պրպտող, նոր լուծումներ գտնող:

Նախապես ներկայացվել են  նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում:

Նախագծային աշխատանքի համար նախապես կազմվել է աշխատանքային թեմատիկ պլան, որում հստակ սահմանել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում:

Նախագիծն աշակերտներին հնարավորություն է տվել պատկերացում կազմել Գորիսի և նրա նյութական ու ոչ նյութական արժեքների մասին՝ պատմամշակութային կոթողների, բանավոր ավանդույթների, տարազի, ազգային սովորույթների, մշակույթի, խոհանոցի, խոսքուզրույցի, երգուպարի այլ արժեքների, որոնք մեր համայքի կյանքում մեծ կարևորություն ունեն: Սովորողները շրջայց են կատարել համայքի բնակիչներից մի քանիսի տանը, ծանոթացել ազգային հավատալիքներին, ընտանեկան սովորույթներին, նիստուկացին, հասարակական վարք ու բարքին, բարոյական նորմերին և այլն: Ստանալով բնակչության աջակցությունը, սովորողները իրենց մոտ գրի են առել այն արժեքները, որոնք մեր համայքում գտնվում են վերացման եզրին՝ փորձելով քայլեր ձեռնարկել դրանց վերացումը կանխելու ուղղությամբ:

Ռուզաննա Խաչատրյանը կազմակերպել և վերահսկել է նախագծի գործունեությունը, լսել  սովորողների կարծիքները, դրա հիման վրա բաշխել աշակերտների դերերը: Սովորողները նախապես պլանավորոել են աշխատանքը, կատարվել է հետազոտական աշխատանք, որի ընթացում եղել են նաև դժվարություններ: Դրանք հաղթահարվել են սովորողների կողմից: Լիա Բակունցը, Էլինա Հարությունյանն ու Մարի Մարտիրոսյանը իրականարցել են հարցազրույցներ, իսկ Ավետ Մալինցյանը նրանց օգնել է սահիկաշար պատրաստել:
Ռուզաննա Խաչատրյանի կողմից սահմանված առաջադրանքներն աշակերտները կատարել են օգտվելով համացանցից, գրական սկզբնաղբյուրներից: Հիմնական սկզբնաղբյուրը աշակերտերի համար եղել է Ալեքասանդր Մարգարյանի «Գորիսի բարբառը» գիրքը: Հավաքագրված ինֆորմացիան մշակվել է, խմբագրվել և դրանց հիման վրա պատրաստվել են տեղեկատվական նյութեր:

Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը: Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական,  ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել  են իրար հետ, որոնել,  ուսումնասիրել, տարբերակել  և նախապատրաստել նյութեր ներկայացման համար։

Իրականացվող աշխատանքների ընթացքում աշակերտների մոտ էլ ավելի է մեծացել հետաքրքրությունը Գորիսի պատմության, ավանդույթների, տոների և բարբառի նկատմամբ: Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքն իրականացնելու ժամանակ սովորողներն էլ ավելի են մտերմացել, փորձել օգտակար լինել միմյանց, համախմբված լինելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողացել են ուսումնասիրել-բացահայտել, իրարից սովորել, գնահատել ընկերության արժեքը, հասկանալ դրա առավելությունները: Մի խոսքով՝  նախագծի վրա աշխատելիս առավել ցայտուն դարձավ սովորողների ունակությունները:

Սովորողները նախագծային աշխատանքը իրականացնելու համար շրջել են Գորիս քաղաքում, եղել քաղաքացիների տներում, ցանոթացել նրանց նիստուկացին, սովորույթներին, Գորիսի բարբառով նրանցից վերցրել հարցազրույցներ: Հարցազույցների արդյունքներով աշակերտների կողմից պատրաստվել է փոքրիկ տեսանյութ:

Արդյունքում սովորողները ծանոթացել են ավանդական ճաշատեսակներից մի քանիսի պատրաստման եղանակներին (օրինակ՝ խաշիլ, թան), այլևս չկիրառվող մի շարք բարբառային  գորիսյան բառերի, ձեռք բերեցին ծանոթության նոր շրջանակ և ամենակարևորը՝ էլ ավելի արժևորեցին իրենց համայնքի կարևորությունն ու գեղեցկությունը՝ իր նյութական և ոչ նյութական ողջ արժեքներով:

Նախագծի իրականացման ամբողջ ընթացքում համատեղ աշխատանք է իրականացրել նաև «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը, որի հետ սովորողներն ունեցել են 4 հանդիպում և այդ հանդիպումների արդյունքներով ստեծել են «Blog կայք», որում հավաքագրված է նախագծային աշխատանքի ընթացքում աշակերտների կողմից հավաքագրված տեղեկատվությունը, ինչպես նաև համացանցից, գրական սկզբնաղբյուրներից մեջբերումները: Բլոգը կոչվում է «Հետազոտենք և բացահայտենք Գորիսը միասին», հղումը՝ https://gorisibarbar.blogspot.com/: Բլոգին արագ հասանելիության համար աշակերտների կողմից ստեղծվել է «QR» կոդ:

Նախագծային աշխատանքի ներկայացման համար աշակերտների կողմից պատրաստվել է սահիկաշար, որը ցուցադրվել է հանձնաժողովի անդամներին, որոնց համար պատրաստվել են նաև կրծքանշաններ՝ գորիսյան իրենց բնորոշ բարբառային բառերով:

Նախագծային աշխատանքի պաշտպանության ժամանակ նաև ներկա էին ուսուցիչներ, ծնողներ:

Նախագծային աշխատանքի պլանում սահմանված էր, որ ակնկալվող արդյունքը՝ պրոդուկտը, պետք է լինի սահիկաշարն ու ձեռնարկը: Սակայն, աշխատանքի ընթացքում ու քննարկումների արդյունքում աշխատանքի ղեկավարներ Ռուզաննա Խաչատրյանը, Օլյա Ղուլյանն ու աշակերտները որոշում են կայացրել պատրաստել ոչ միայն սահիկաշար և ձեռնարկ, այլ ունենալ «Blog կայք», գորիսյան բարբառով հարցազրույց՝ տեսանյութի տեսքով: Իսկ ձեռնարկում հրապարակման նախատեսվող ինֆորմացիան ամբողջությամբ տեղախոփվել է թվային հարթակ և հրապարակվել աշակերտների կողմից պատրաստված բլոգի տարբեր էջերում: 

    

    

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (08.12.2023)
Դիտումներ: 589 | Վարկանիշ: 4.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar