Մարտի 16-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Ո՞ւր է տանում ազգանվանս ծագման թավալգլոր անիվը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը, «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը: Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Լիա Բակունցը, Մարի Մարտիրոսյանը, Գոռ Մկրտչյանը, Լիլիա Միխայելյանն ու Էրիկ Շալունցը:
Նախագծային աշխատանքի նպատակն էր՝ Հետազոտել Գորիսում բնակվող ընտանիքների ազգանունների ծագումնաբանությունը։ Արժեհամակարգ Ճանաչել Գորիսում բնակություն հաստատած առաջին ազգանունները կրող ընտանիքներին։ Հմտություն Գտնել ազգանունների ծագումնաբանության մասին պատմություններ։ Կարողություն
Նախագծային աշխատանք խնդիրներից էր՝
Նախագծի իրականացման ընթացում՝ լինելով նախագծի ղեկավար հանդես եմ եկել որպես
Չափորոշչային պահանջները.
Նախագծային աշխատանքը ոչ միայն հաճելի ժամանց է, այլև՝ միտքը զարգացնելու գործիք: Շատ կարևոր է վաղ տարիքից ուսումնասիրելու հանգամանքը: Նախագծային աշխատանք իրականացնելու և ճիշտ կազմակերպելու դեպքում սովորողի մոտ ձևավորվում է լսելու, կենտրոնանալու, մտածելու, սեփական մտքերը ազատ արտահայտելու կարողություն, ձևավորվում՝ գրագետ խոսք, զարգանում բանավոր խոսքը, ինչպես նաև ճկուն գործելու հմտությունը: Հետազոտական աշխատանքի ընթացքում երեխան սովորում է դիտարկել, խորհել, համեմատել, պատասխանել հարցերին, կատարել եզրահանգումներ, վերականգնել պատճառահետևանքային կապը և այլն: Հիմնական դպրոցում բոլոր հետազոտական աշխատանքները կրում են կոլեկտիվ բնույթ. յուրաքանչյուր աշակերտ իր ավանդն է ներդնում ընդհանուր գործի մեջ: Այն սովորեցնում է երեխաներին աշխատել կոլեկտիվում, ընդհանուր հետաքրքրությունները վեր դասել սեփականից: Աշակերտներ կարող են ինքնուրույն ընտրել հետազոտության թեման: Ուսուցիչը պետք է միայն ուղղորդի նրանց ճիշտ ընտրության հարցում: Նախապես ներկայացվել են նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «Ո՞ւր է տանում ազգանվանս ծագման թավալգլոր անիվը», որն իրականացվել է 7-րդ «Ա» դասարանի աշակերտների կողմից: Նախագծային աշխատանքի համար նախապես կազմվել է աշխատանքային թեմատիկ պլան, որում հստակ սահմանել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում: Նախագծային աշխատանքի մեկնարկը տրվել է հունվարի 8-ին և ավարտվել փետրվարի 9-ին: Պաշտպանությունը տեղի է ունեցել մարտի 16-ին: «Ու՞ր է տանում ազգանվանս թավալգլոր անիվը» թեման ներկա ժամանակաշրջանում ավելի քան արդիական է: Իր ընտանիքի պատմության ուսումնասիրումը շատ կարևոր նշանակություն ունի յուրաքանրյուր անձի զարգացման, նրա աշխարհայացքի ձևավորման, անձնային որակների դրսևորման գործում: Այս նախագիծը ենթադրում է սովորողների ընտանեկան արմատների ուսումնասիրություն։ Զարգացնում է սովորողների և նրանց ծնողների ստեղծագործական նախաձեռնությունը, համատեղ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Որոնումների արդյունքնում աշակերտները սովորում են կազմել իրենց տոհմածառը, իմանում իրենց ազգանվան և անվան նշանակությունը: Նախագծային աշխատանքի նպատակն էր սովորողներին ծանոթացնել սեփական ընտանիքի ստեղծման և զարգացման պատմություներին, ընտանեկան ավանդույթներին, «ընտանիք», «ազգ», «նախնի» հասկացությունների իմաստի ըմբռնմանը: Արդյունքում աշակերտները սովորեցին սիրել իրենց ազգին, ծննդավայրը, հայրենիքը, հարգել և ընդունել ընտանեկան և հասարակական արժեքները, սովորեցին հաղորդակցվել մեծահասակների հետ, և իրականացնել որոնողական աշխատանքներ՝ գրառելով մեծահասակների՝ հիշողությունները: Կարողացան օգտվել տեղեկատվական աղբյուրներից, ձևավորեցին հատուկ ալբոմներ «Իմ տոհմածառը» թեմայով, ստեղծեցին իրենց ընտանիքի տոհմածառը, ծնողների հետ միասին: Աշխատանքը կատարելուց ամենից շատ օգտագործվել են կենդանի մարդկանց հիշողությունները: Օգտագործվել են նաև արխիվային պատմական տվյալներ, վիճակագրական հետազոտությունների արդյունքներ և, իհարկե, ամենաշատը մեր անձնական ուսումնասիրություններն ու հիշողությունները:
Նախագծային աշխատանքի փուլերը՝
Նախագծային աշխատանքի պաշտպանության ժամանակ աշակերտների կողմից պատրաստված տեսասահիկը կարող եք տեսնել այստեղ: Նախագծային աշխատանքի պրոդուկտը կարող եք տեսնել այստեղ: Նախագծային աշխատանքի պրոդուկտ տեսանյութը կարող եք տեսնել ստորև: | |
| |
Դիտումներ: 524 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |