Փետրվարի 19-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Քրիստոնեության մուտքը, տարածումը և հռչակումը որպես պետական կրոն» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը: Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Համլետ Խաչյանը, Տիգրան Թումասյանը, Գոռ Օսիպովը, Նանե Բաբայանը։ Նախագծային աշխատանքը սովորողների որոշակի գործողությունների, հաջորդականությունների, հնարների համադրություն է, որոնք իրականացվում են տրված առաջադրանքը կատարելու նպատակով՝ յուրաքանչյուր սովորողի համար էական և որոշակի վերջնարդյունքի տեսքով:
Նախագծային աշխատանքի նպատակն է սովորողներին տալ հնարավորություն ինքնուրույն ձեռք բերել գիտելիքներ՝տարբեր առարկաներից գիտելիքների ինտեգրման միջոցով: Նախագծային մեթոդը հետազոտական, պրոբլեմային, ստեղծագործական մեթոդների համադրություն է: Այստեղ ուսուցիչը ստանձնում է մշակողի, համակարգողի, փորձագետի, խորհրդատուի դեր: Այս աշխատանքի հիմքում ընկած է սովորողի ճանաչողական հմտությունների, սեփական գիտելիքներն ինքնուրույն ձևակերպելու, տեղեկատվական տարածքում կողմնորոշվելու, քննադատական և ստեղծագործական մտածողության ձևավորումն ու զարգացումը: Նախագծային գործունեություն կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել սովորողների տարիքային առանձնահատկությունները, պատրաստվածությունը, ՏՀՏ հմտությունները և այն իրականացնելիս պետք է հիշել, որ նախագիծը ուսումնական է. սովորողը նախագծի միջոցով սովորում է: Նախագծային աշխատանքի նպատակն էր՝
Արժեհամակարգ
Հմտություն
Կարողություն
Նախագծային աշխատանք խնդիրներից էր՝
Նախապես ներկայացվել են նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Կոնկրետացվել են հանձնարարությունները, աջակցել եմ նախագծային աշխատանքի տեսական մասի կատարմանը, գնահատել սովորողների կարողություններն ու հմտությունները: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «Քրիստոնեության մուտքը, տարածումը և հռչակումը որպես պետական կրոն», որն իրականացվել է 7-րդ «Բ» դասարանի աշակերտների կողմից: Նախագծային աշխատանքի համար նախապես կազմվել է աշխատանքային թեմատիկ պլան, որում հստակ սահմանել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում: Նախագիծն աշակերտներին հնարավորություն է տվել հստակ պատկերացում կազմել համաշխարհային նշանակություն ունեցող կրոններից քրիստոնեության առաջացման, տարածման, Հայաստանում քրիստոնեության հաստատման գործընթացի մասին, առաջին քրիստոնեական համայնքների հիմնադրման, Հայոց եկեղեցու պատմության սկզբնավորման մասին: Կատարած հետազոտական աշխատանքների արդյունքում կարողացել են բացահայտել Հայոց Աբգար և Սանատրուկ արքաների գործունեությունը՝ դրական և բացասական կողմերով: Նրանք ձեռք բերեցին որոշակի գիտելիքներ Հայոց աշխարհում քրիստոնեական հավատքի հիմնադիրներ՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների գործունեության նշանակության և հետևանքների մասին: Սովորողների կողմից ուսումնասիրվեցին Գրիգոր Լուսավորչի և Հայոց արքա Տրդատ 3-րդ Մեծի կյանքն ու գործունեությունը, պատկերացում կազմեցին նրանց ապրած ժամանակաշրջանում առաջացած խնդիրների, դրանց հետևանքների, նշանակությունների և պատճառահետևանքային կապերի մասին: Աշակերտները կարողացան գնահատել և ներկայացնել քրիստոնեության պետական կրոն հռչակման պատմական, քաղաքական, սոցիալական դերն ու նշանակությունը, արժևորեցին Հայոց եկեղեցու առաքելությունն ու նշանակությունը: Աշակերտները կարողացան վերլուծել նվիրապետական աթոռների հաստատման գործընթացի կարևորությունը, մեկնաբանեցին հայ առաքելական եկեղեցու թեմերի գործունեության անհրաժեշտությունը: Նրանց կողմից կատարվեցին կանխատեսումներ, բացահայտվեցին քրիտոնեության ընդունումից (301թ.) մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերի, իրադարձությունների ամբողջական պատկերը: Մերի Դանիելյանը կազմակերպել և վերահսկել է նախագծի գործունեությունը, լսել սովորողների կարծիքները, դրա հիման վրա բաշխել աշակերտների դերերը: Սովորողները նախապես պլանավորոել են աշխատանքը, կատարվել է հետազոտական աշխատանք, որի ընթացում եղել են նաև դժվարություններ: Դրանք հաղթահարվել են սովորողների կողմից: Համլետ Խաչյանը, Տիգրան Թումասյանը, Գոռ Օսիպովը և Նանե Բաբայանը իրականարցել են նկարահանում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և Վերիշենի հին եկեղեցու տարածքում, նրանք ներկայացրել են հետաքրքիր հատվածներ քրիստոնեության հաստատման, տարածման և պետական կրոն հաստատվելու մասին: Նրանք նաև փորձել են հանդիպել և հարցազրույց նկարահանել Գորիսի թեմի քահանայի հետ, սակայն չի հաջողվել: Վերջինս, սակայն, պատասխանել է աշակերտների կողմից ներկայացված և նրանց հետաքրքրող հարցերին՝ գրավոր տարբերակով, որը բանավոր ներկայացվել է սովորողների կողմից նախագծային աշխատանքի պաշտպանության ժամանակ: Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումներն իրականացվել են նախատեսված ժամաքանակից մի քանի անգամ ավել (շաբաթական 3-4 անգամ): Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված փաստարկները, տեղեկությունները, թերություններն ու առավելությունները, տրվել խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելով պաշտպանությանը: Մերի Դանիելյանի կողմից սահմանված առաջադրանքներն աշակերտները կատարել են օգտվելով համացանցից, գրական սկզբնաղբյուրներից: Հավաքագրված ինֆորմացիան մշակվել է, խմբագրվել և դրանց հիման վրա պատրաստվել են տեսասահիկ և պաստառ: Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը: Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել են իրար հետ, որոնել, ուսումնասիրել, տարբերակել և նախապատրաստել նյութեր ներկայացման համար։ Իրականացվող աշխատանքների ընթացքում աշակերտների մոտ էլ ավելի է մեծացել հետաքրքրությունը հատկապես մեր տարածաշրջանում եղած քրիստոնեական կառույցների պատմության, դրանց դերի և նշանակության նկատմամբ: Ձեռք բերված գիտելիքների արդյունքում նրանց մոտ ձևավորվել է քրիստոնեական արժեհամակարգ: Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքն իրականացնելու ժամանակ սովորողներն էլ ավելի են մտերմացել, փորձել օգտակար լինել միմյանց, համախմբված լինելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողացել են ուսումնասիրել-բացահայտել, իրարից սովորել, գնահատել ընկերության արժեքը, հասկանալ դրա առավելությունները: Մի խոսքով՝ նախագծի վրա աշխատելիս առավել ցայտուն դարձան սովորողների ունակությունները: ԱՄՓՈՓՈՒՄ Մեր օրերում աշխարհը մոռացել է Քրիստոնեության և հոգևորի մասին: Այսուհետ շատ կարևոր է սովորեցնել ապագա սերնդին քրիստոնեության մուտքի և տարածման նախադրյալները, զարգացման առանձնահատկություններն ու հայ առաքելական եկեղեցու հիմնադրման մասին տեղեկույթը: Այսպիսով աշակերտների կողմից ուսումնասիրված և հետազոտական աշխատանքի միջոցով ներկայացված թեման գիտելիքների զգալի պաշար ավելացրեց նաև սովորողների մոտ, քանի որ աշակերտները կկարողանան ճիշտ պատկերացում կազմել քրիստոնեական կրոնի, արժեհամակարգի մասին: Կրթական համակարգում շարունակաբար կատարվող բարեփոխումները պահանջում են նոր մեթոդոլոգիական մոտեցում, կազմակերպչական և բովանդակային նշանակության խնդիրների լուծման ժամանակ, որը կարծում եմ կնպաստի կրթության որակի բարձրացմանը: Ինչպես տեսանք նախագծային մեթոդը թույլ տվեց դրդել աշակերտներին կատարել տրամաբանական շաղկապված գործողություններ՝ համեմատում, համադրում, վերլուծում: Կարողացանք խթանել սովորողների ճանաչողական ակտիվությունը, հետաքրքրությունը ազգային պատմության, ինչպես նաև իրենց ընտանիքների և համայնքների պատմության նկատմամբ, կարողացանք զարգացնել ազգային և պետական գիտակցությունը և օգնել գնահատել այն գործոնները, որոնք նպաստում են ազգային միասնությանը և դաստիարակել մարդկանց, հայրենիքի հանդեպ սեր, հարգանք ու խթանել նախնիների, անցյալի հանդեպ հարգանքը, պատմական և մշակութային ժառանգության պահպանության ձգտումը: Ուստի պետք է հասնել նրան, որ հայոց պատմություն ուսումնասիրելու միջոցով ևս սովորողները ձեռք բերեն մասնավորապես՝ քննադատական մտածողության հմտություններ՝ համեմատելով, հակադրելով, համադրելով, գնահատելով և կիրառելով պատմական տեղեկատվությունը կամ գիտելիքները, գրավոր և բանավոր ստեղծագործական մտածողության հմտությունները: Հայ ժողովուրդը իր հինգհազարամյա պետականության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել գրին, գրականությանը, հավատքին, մշակույթին՝ դրանով իսկ ձևավորելով ազգային արժեհամակարգ՝ խարսխված նախաքրիստոնեական և քրիստոնեական ավանդույթների, համաշխարհային գիտական և մշակութային արժեքների վրա։ Համագործակցային ուսուցման ընթացքում կարևորվում է ոչ միայն ակադեմիական գիտելիքների և հմտությունների ձեքբերումը, այլև խմբային գործընթացի մշակման միջոցով հմուտ համագործակցողների (համագործակցային հմտություններ կիրառողներ) և գիտելիքների ակտիվ կիրառողներ (մտածողության հմտություններ կիրառողներ) ձևավորելը: Համագործակցային ուսուցումը մեծացնում է նաև սովորողների ինքնուրույնությունը և պատասխանատվությունը (ինքնաճանաչման և ինքնուղղորդման հմտություների կիրառումը): Անհրաժեշտ է հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն ընկալել որպես համաշխարհային քաղաքակրթության բաղադրիչ, զարգացնել քննադատական հմտություններ պատմական նյութի օգնությամբ: Զարգացնել թվային գրագիտություն՝ արդյունավետ կերպով օգտագործելով նոր տեխնոլոգիաների գործիքներն ու ռեսուրսները հետազոտության և նախագծային աշխատանքների համար զարգացնել արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ փոխգործակցության տարբեր մակարդակներում՝ տեղեկատվության փոխանակման համար։ Հայոց պատմություն առարկայի շրջանակներում անցյալի ուսումնասիրման կիզակետում պահված են այն գործոնները, որոնք ձևավորել են մեր աշխարհը: Նախագծային աշխատանքի ներկայացման համար աշակերտների կողմից պատրաստվել է տեսասահիկ, պաստառ, տեսանյութ, գրքույկ, որը ցուցադրվել է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամների կողմից հնչել են կարծիքներ, ներկայացվել առկա թերությունները, կատարվել է գնահատում: Նախագծային աշխատանքի պլանում սահմանված էր, որ ակնկալվող արդյունքը՝ պրոդուկտը, պետք է լինի տեսասահիկ և պաստառ: Նախագծային աշխատանքի պաշտպանության ժամանակ աշակերտների կողմից պատրաստված տեսասահիկը կարող եք տեսնել այստեղ (սահիկում առկա տեսանյութերը տեսանելի չեն): Նախագծային աշխատանքի պրոդուկտը կարող եք տեսնել այստեղ: Նախագծային աշխատանքի պրոդուկտ տեսանյութը կարող եք տեսնել ստորև: | |
| |
Դիտումներ: 523 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |