Փետրվարի 16-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Թղթի թափոնի վերամշակում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Անի Հայրապետյանն ու «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մերի Մկրտչյանը: Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Գ» դասարանի աշակերտներ Ռիմա Միխայելյանը, Լիլի Մալինցյանը, Անի Մինասյանը, Մարի Կարապետյանը, Նարե Ալումյանն ու Արկադյա Ճաղարյանը:
Նախագծային աշխատանքի նպատակն էր՝
Արժեհամակարգ
Հմտություն
Նախագծային աշխատանք խնդիրներից էր՝
Նախագծային աշխատանք սկսելու ժամանակ ներկայացվել է նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «Թղթի թափոնի վերամշակում», որն իրականացվել է 7-րդ «Գ» դասարանի աշակերտների կողմից: Նախագծային աշխատանքի համար նախապես կազմվել է աշխատանքային թեմատիկ պլան, որում հստակ սահմանել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում: Նախագծային աշխատանքի մեկնարկը տրվել է հունվարի 8-ին և ավարտվել փետրվարի 9-ին: Պաշտպանությունը տեղի է ունեցել փետրվարի 16-ին: Նախագծային աշխատանքի փուլերը՝
Անի Հայրապետյանի կողմից սահմանված առաջադրանքներն աշակերտները կատարել են օգտվելով համացանցից, մասնագիտացված կայքերից: Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը: Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել են իրար հետ, որոնել, ուսումնասիրել, տարբերակել և նախապատրաստել են նյութեր տեսասահիկի համար։ Նախագծային աշխատանքն իրականացնելու ժամանակ սովորողներն էլ ավելի են մտերմացել, փորձել օգտակար լինել միմյանց, համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողացել են ուսումնասիրել-բացահայտել, իրարից սովորել, գնահատել ընկերության արժեքը, հասկանալ դրա առավելությունները: Մի խոսքով՝ նախագծի վրա աշխատելիս առավել ցայտուն են դարձել սովորողների ունակությունները: Սովորողները նախագծային աշխատանքը իրականացնելու համար սպառողների շրջանում վերցրել են հարցազրույցներ, վեր հանել այն խնդիրները, որոնք առաջանում են չվերամշակված թղթի հետ կապված։ Արդյունքը քննարկել են նաև Գորիսի ֆրանսախոսության մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների և կամավորների հետ։ Ռիմա Միխայելյանի կողմից հավաքագրվել են տեղեկություններ թղթի թափոնի վերաբերյալ: Մարի Բակունցը և Անի Մինասյանը դպրոցում կազմակերպել են թղթի թափոնի հավաքում: Թղթի թափոնի հավաքումը կատարվել է փուլերով` ըստ թղթի տեսակի: Հավաքելով թղթի թափոնը աշակերտները խնամքով վերադասավորել են այն և հանձնել թղթի թափոնի վերամշակման արտադրամաս: Թղթի թափոնի վերամշակման արտադրամասում նախագծային աշխատանքում ընդգրկված բոլոր աշակերտների կողմից իրականացվել է թղթի ստացման պրոցեսի ուսումնասիրություն։ Աշակերտները ծանոթացել են թղթի թափոնից երկրորդական մշակման թղթի ստացման պրոցեսը։ Թղթի թափոնի հավաքման պրոցեսը, վերամշակման արտադրամասում թղթի ստացման գործընթացը լուսանկարել է Արկադյա Ճաղարյանը: Օգտվելով թղթի վերամշակման արտադրամասում թափոնից ստացված թուղթն աշակերտներն ըստ նախապես ստացված գծագրերի պատրաստել են տոպրակներ։ Տոպրակների գծագրերը պատրաստվել են Լիլի Մալինցյանի կողմից: Ելնելով նրանից, որ տարածաշրջանում թղթի մշակման և վերամշակման արտադրամասեր չկան, ինչի պատճառով աշակերտները ստիպված են եղել բավարարվել մեկ այցով, իսկ որպես տեղեկությունների հավաքման հիմնական աղբյուրը հանդիսացել է համացանցը, իր տեղեկատվական տարբեր ուղղություններով։ Այստեղ կարևորվել է նաև աշակերտների մեդիագրագիտությունը, ինչը թույլ է տվել համացանցում առկա մեծաքանակ տեղեկությունից զտել ու վերցնել ճիշտն ու կարևորը: Հետազոտական աշխատանքի կատարման այս գործընթացը ծանրաբեռնված էր, կարճատև, բայց և հաճելի։
Հիմնախնդրի կարևորությունը համայնքի և հանրության համար հիմնավորելու նպատակով ձևավորվել է աշխատանքային երեք խումբ: Յուրաքանչյուր խմբի տրվել է հստակ առաջադրանք․ 1-ին խումբ
Խմբին հանձնարարվել է ուսումնասիրել մեդիաաղբյուրներ (լրատվամիջոցներ, համացանց, դասագիրք, ուսումնական նյութեր, ուսումնաօժանդակ գրականություն և այլն), տեսանյութեր, նկարներ, գրաֆիկներ, դիագրամներ, ատլասներ, պատմություններ, վիճակագրական տվյալներ, սոց-հարցումներ և դուրս բերել հիմնախնդրին առնչվող տեղեկություններ։ 2-րդ խումբ
Խմբին հանձնարարվել է օգտվելով մեդիաաղբյուրներից՝ միայն հավաստի և պաշտոնապես երաշխավորված կայք էջերից ուսումնասիրել հիմնախնդրին առնչվող տեղեկությունները: 3-րդ խումբ
Խմբին հանձնարարվել է հիմնախնդրի վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության մակարդակն ու վերաբերմունքը պարզել, օգտակար տեղեկություններ հավաքել, ինչի նպատակով աշխատանքային խումբն իրականացրել է հարցազրույցներ, հարցումներ:
Նախագծային աշխատանքի իրականացման ընթացքում Մերի Մկրտչյանի ցուցումներով աշակերտներն իրականացրել են հարցումներ, որի իրականացման համար նախապես ձեռք է բերվել պայմանավորվածություն, ընթացքում պահպանվել են վարման էթիկական կողմերն ու կանոնները։ Հարցումների արդյունքով կարևոր վիճակագրական տվյալներ են դուրս բերվել թղթի տեսակավորման վերաբերյալ: Նախագծային աշխատանքն իրականացնող աշակերտների հետ անհատական հանդիպումների (շաբաթը 2 անգամ» ընթացքում իրականացվել են քննարկումներ արդեն հավաքագրած տվյալների շուրջ։ Նախագծային աշխատանքի իրականացման ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն աշակերտների մոտ ձևավորել են՝
Նախագծային աշխատանքը կատարելու ժամանակ Ռիմա Միխայելյանի մոտ ձևավորվել են աշխատանքային հմտություններ, հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն: Մարի Կարապետյանի մոտ ձևավորվել է վերլուծելու, գնահատելու, դասակարգելու կարողություն: Անի Մինասյանի մոտ ձևավորվել է բնագիտական առարկաներից ստացված հիմնարար գիտելիքների կիրառումը թղթի թափոնի հավաքման, դասակարգման մեջ: Նարե Ալումյանի մոտ ձևավորվել է ճանաչելու իր ուժեղ ու թույլ կողմերը, ընկերների հետ շփվելու կարողություն: Լիլի Մալինցյանի մոտ ձևավորվել է աշխատանքային հմտություններ, կիրառել իր մտավոր և ֆիզիկական հնարավորությունները: Արկադյա Ճաղարյանի մոտ ձևավորվել են խմբային աշխատանք իրականացնելու, թիմակիցների հետ հարցեր քննարկելու և դրանց լուծումները գտնելու կարողություններ: Ռիմա Միխայելյանը կարողանում է գտնել տեղեկություններ տարբեր աղբյուրներից և կիրառել ստացած գիտելիքները, դրսևորել հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակելու և իրականացնելու նախագծեր: Նախագծային աշխատանքի ներկայացման համար աշակերտների կողմից պատրաստվել է սահիկաշար, և տոպրակներ, որոնք ցուցադրվել են հանձնաժողովի անդամներին:
| |
| |
Դիտումներ: 439 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |