«Վիլյամ Սարոյանի «Նռնենիները» պատմվածքը. բեմագիր» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Ապրիլի 29-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Վիլյամ Սարոյանի «Նռնենիները» պատմվածքը. բեմագիր» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ուսուցչուհի Անուշ Սարգիսջանյանը:

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Գ» դասարանի աշակերտներ Ալեքս Միկա Ավանեսյանը, Ալյոնա Մալունցը, Գոռ Խաչունցը,  Ալեքս Յուզբաշյանն ու Էրիկա Դինունցը:

    

Նախագծային աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն Յուրաքանչյուր ուսումնական նախագիծ ստեղծագործական և հետազոտական աշխատանք է: Այն իր մեջ ներառում է ուսուցչի և աշակերտի միասնական և համատեղ գործողությունների ամբողջական շարք: Ուսումնական նախագծերը խթանում են սովորողի ստեզծագործական կարողությունները, հնարավորություն են տալիս սովորողի մոտ զարգացնել հետազոտելու, տեղեկություններ, փաստեր ինքնուրույն հավաքագրելու կարողություն: Ուսումնական նախագծի իրականացման ընթացքում աշակերտը աստիճանաբար դառնում է ավելի ինքնուրույն, անկաշկանդ: Նախագծային աշխատանքը նպաստում է ինքնաճանաչողության, մտածողության, երևակայության, հիշողության զարգացմանը:

Նախագծային աշխատանքի նպատակները՝

  • Արդիականացնել, արժևորել աշակերտների գիտական կանխատեսումները
  • Վեր հանվող խնդիրների վերաբերյալ տարբեր լուծումներ առաջարկել
  • Իմանալ Սարոյանի պատմվածքի բովանդակությունը, արտահայտած գաղափարը, կերպարների գործողությունների շարժառիթը, հոգեբանությունը
  • Արժևորել օտար հողում ազգային արժեքները պահպանելու ձգտումը
  • Կազմել բեմագիր պատմվածքի բովանդակությանը համապատասխան
  • Բեմադրել բեմագիրը

Նախագծային աշխատանքի խնդիրները՝

  • Աշակերտներին ինքնուրույն աշխատելու հնարավորություն տալ
  • Օգնել խմբի ավագին ճիշտ դերաբաշխում կատարելու
  • Վերահսկել նախագծային աշխատանքը

Նախագծի իրականացման ընթացում լինելով նախագծի ղեկավար՝ հանդես եմ եկել որպես

  • Ուղղորդող, պլանավորող, կազմակերպիչ
  • Աշակերտների աշխատանքները համակարգող:

Նախապես կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքն իրականացվել է 7-րդ «Գ» դասարանի աշակերտների կողմից:

Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումներն իրականացվել են նախատեսված ժամաքանակին համապատասխան:

1-ին փուլում ուսուցիչը ներկայացրել է նախագծի թեման, առաջարկել նախագծի հիմնահարցը, ձևակերպել նպատակներն ու խնդիրները: Աշակերտներն ընկալել են հիմնահարցը, կոնկրետացրլ նպատակներն ու խնդիրները:

2-րդ փուլում ուսուցիչը կազմակերպել է նախագծի աշխատանքը, առաջարկել կազմավորել խմբեր, բաշխել աշակերտների դերերը խմբերում, պլանավորել նախագծի գործունեությունը և հստակեցնել նախագծի տեսակը:

3-րդ փուլում ուսուցիչը դիտարկումներ է կատարել, աշակերտներին խորհուրդներ տվել, նախապատրաստել նախագծի պաշտպանությանը: Աշակերտները հետազոտել են, վերլուծել տեղեկությունները, աշխատել են նախագծի վրա, շտկումներ կատարել:

4-րդ փուլում աշակերտները ներկայացրել են բեմագիրը, բեմականացման հետ կապված խնդիրները: Այնուհետև աշակերտները ներկայացրել են ուսումնական նախագիծը, իսկ ուսուցիչը լսել, հարցեր ուղղել, անհրաժեշտության դեպքում ուղղորդել, գնահատել նրանց աշխատանքի որակը:

Նախագիծն աշակերտներին հնարավորություն է տվել պատկերացում կազմել Վիլյամ Սարոյանի կյանքի, ապրած ժամանակաշրջանի, ստեղծագործության վերաբերյալ: Նախագծային աշխատանքի պլանի համաձայն կատարվել է աշխատանքի բաժանում:

    

Ալեքս Միկա Ավանեսյանը հավաքագրել և ուսումնասիրել է նուռը որպես ազգային խորհրդանիշ, բացահայտել է նռան խորհուրդը քրիստոնեական խորհրդաբանության մեջ, պարզել է նռան դերը եկեղեցական ճարտարապետության, արվեստի և մանրանկարչության մեջ:

Ալյոնա Մալունցը հավաքագրել և ուսումնասիրել է Սարոյանի կենսագրությունը, բացահայտել ապրած ժամանակաշրջանի ազդեցությունը նրա ստեղծագործական աշխարհի վրա, վերլուծել Սարոյանի և իր կերտած հերոսների նմանությունները, մեկնաբանել դրանց կարևորությունը:

Էրիկա Դինունցն ուսումնասիրել է հերոսներին, մեկնաբանել գործողությունների շարժառիթը, պարզել նրանց ներքին և արտաքին հոգեբանական կոնֆլիկտը:

Գոռ Խաչունցն ուսումնասիրել է պատմվածքի հերոսների երկխոսությունները, բացահայտել հայի և օտարի աշխարհընկալումը, վերաբերմունքը հողի հանդեպ: Ներկայացրել է որևէ հերոսի անունից մենախոսություն:

Ալեքս Յուզբաշյանը հավաքագրել և ուսումնասիրել է պատմվածքի իրադարձությունները, բացահայտել է մերօրյա ժամանակների հետ նմանությունները, ներկայացրել է հայրենիքից հեռացած մարդու ապրումները, մեկնաբանել թեման արդիականացնելու կարևորությունը:

Անուշ Սարգիսջանյանը կազմակերպել, ուղղորդել և վերահսկել է նախագծի իրագործման ողջ ընթացքը, սովորողների գործունեությունը, լսել նրանց կարծիքները, աջակցել սցենարի ստեղծման աշխատանքներին, բեմադրության փորձերը իրականացնելուն:

Նախագծային աշխատանքի տեսական մասի կատարումը ենթադրում էր խորհրդատվությունների լայն շրջանակ՝ գրադարան, համացանց և այլն:

Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել են իրար հետ, որոնել, ուսումնասիրել, ներկայացրել տարբերակներ բեմը զարդարելու համար:

Քանի որ առաջին նախագծային աշխատանքն էր և խմբում ընդգրկված էին տարբեր ընդունակությունների և կարողությունների տեր աշակերտներ, ուստի նախագիծը թույլ տվեց ճանաչել աշակերտներին անհատապես, բացահայտել ուժեղ և թույլ կողմերը: Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքը նպաստեց աշակերտների կողմից Վիլյամ Սարոյանի գրելաոճի խոր ընկալմանը՝ բացահայտելով, թե ինչպես է հեղինակն, ապրելով օտար ափերում, հարազատ մնացել սեփական ինքնությանը, ազգային արծեքներին և խրախուսել ժամանակակից հասարակության մեջ այդ թեմաների արդիականության մասին:

Խնդիրների ձևակերպումը, պլանը, ժամանակի բաշխումը, աղբյուրների ուսումնասիրումը և տեղեկատվության հավաքագրումը, բեմագրի կազմումը, բեմականացումը պատշաճ էին իրականացված, կային էական թերություններ:

Նախագծային աշխատանքը սովորողների մեջ ոչ միայն բացահայտեց և խորացրեց մարդկային նոր որակներ՝ առավել ընդգծելով սովորողների դրական հատկանիշները, այլև զարգացրեց արտիստիկ խառնվածք, բեմական կեցվածք, խոսքի մշակույթ, ասմունքելու վարպետություն:

Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն Ալյոնա Մալունցի մոտ ձևավորեցին պատասխանատվության և ինքնավստահության կարողունակություն, Գոռ Խաչունցի մոտ՝ ինքնուրույն սովորելու հմտություններ, Ալեքս Միկա Ավանեսյանի մոտ՝ վերլուծական և քննադատական մտածողության հմտություններ, Ալեքս Յուզբաշյանի մոտ՝ համագործակցային հմտություններ, Էրիկա Դինունցի մոտ զարգացել է վերլուծական տրամաբանությունը:

Նախագծային աշխատանքի պլանում սահմանված էր, որ ակնկալվող արդյունքը՝ պրոդուկտը, պետք է լինի բեմագիրը և բեմականացումը: Բեմադրությունը բաղկացած էր երեք արարարից. առաջինը ներկայացնում է Մելիք հորեղբորը, ով որոշում է նռնենի աճեցնել սոսկ այն պատճառով, որ այդ պտուղը նրան հիշեցնում է իր հայրենիքն ու իրական արմատները: Երկրորդ արարը ներկայացնում է Մելիք հորեղբոր հիասթափությունը. օտար աշխարհում ոչ ոք չգիտեր՝ ինչ է նուռը: Երրորդ արարում Մելիք հորեղբայրը կորցրեց հողը և ծառերը:

Բեմագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.05.2024)
Դիտումներ: 507 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar