| «Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում երրորդ հանդիպումը տեղի ունեցավ 7-րդ «Գ» դասարանում։ Դասը վարեց Սվարանցի միջնակարգ դպրոցի «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Աննա Մանուչարյանը։ Դասի թեման էր՝ «Դերբայներ։ Անկատար դերբայ»։ Դասի նպատակն էր տարբերակել բայի անդեմ և դիմավոր ձևերը, տեքստում գտնել անկատար ձևաբայերը և ճիշտ կիրառել խոսքում։ Աշակերտները մասնակցեցին ծավալված քննարկումներին, վերլուծեցին տարբեր տեքստեր։ Դասը հագեցած էր ինտերակտիվ մեթոդներով. աշակերտները գործածեցին որոշ տերմիններ և արտահայտություններ՝ փորձելով բացատրել դրանք ու դրանցով կազմել նոր նախադասություններ։ Դասին ներկա էր նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը, որը շեշտեց, որ նման դասերն օգնում են աշակերտներին ոչ միայն կատարելագործել լեզվաբառարանական գիտելիքները, այլև խթանում են մտածելակերպի զարգացումը։ Խոսելով նախաձեռնության մասին` նշեց․ «Նախաձեռնությունը թույլ կտա պարզել, թե ինչպես են ծնողները կարողանում արդյունավետ հաղորդակցվել ուսուցիչների հետ: Այն կստեղծի միջավայր, որտեղ ընտանիքը և դպրոցը միասին կաշխատեն աշակերտների առաջընթացի համար»։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 7-րդ «Գ» դասարանի ծնող Աննա Մանուչարյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։ 
 
 
 | |
|  | |
| Դիտումներ: 320 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


 
   
  
 
   
  
 
   
  