«Ինքնության ոգին» խորագրով միջոցառում՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ նվիրված Մայրենի լեզվին
Մենք ունենք աշխարհում Մասիս սար, Մեկ տասնամյակից ավելի է՝ հայերս պետականորեն նշում ենք Մայրենի լեզվի տոնը։ Փետրվարի 24-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում նշվեց Մայրենի լեզվի տոնը՝ «Ինքնության ոգին» խորագրով միջոցառմամբ: Միջոցառումը կազմակերպվել էր գրադարանավարուհի Արշալույս Երիցյանի կողմից, ընդգրկվել էին դպրոցի 1-9-րդ դասարանների աշակերտները։ Մասնակիցներն իրենց ասմունքով, երգ ու պարով համեմեցին ցերեկույթը՝ իրենց խոսքում կարևորելով գրագիտությունն ու Մայրենիի հարուստ բառապաշարը։ Նրանք խոստացան անաղարտ պահել Մայրենի լեզուն, քանզի այն մեր գոյության և ինքնության պահպանման ամենահզոր ամրոցն է։
| |
| |
Դիտումներ: 286 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |