Մարտի 11-ին Գորիս քաղաքում տեղի ունեցավ «Սպարտակիադա» մարզական միջոցառման «Հրաձգություն» մարզաձևից 7-9-րդ դասարանների համայնքային փուլը, որին մասնակցեցին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները։ Մրցումներն անցան բարձր մրցակցային մթնոլորտում, որտեղ մասնակիցները ներկայացրին իրենց հմտությունները և ճշգրտությունը։ Հրաձգությունը պահանջում է կենտրոնացում, որից կախված է արդյունքը, և երեխաները ցույց տվեցին իրենց մարզական պատրաստվածությունը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները թիմային հաշվարկով «Սպարտակիադա» մարզական միջոցառման «Հրաձգություն» մարզաձևից համայնքային փուլում 341 միավորով զբաղեցրին 1-ին տեղը։ Դպրոցի թիմը ղեկավարում է զինղեկ Արտուր Հովսեփյանը։
| |
| |
Դիտումներ: 265 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |