Մարտի 22-30-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է թատերական շաբաթ և մեկնարկել «Թատերական շաբաթ 2025» ծրագիրը: Մարտի 25-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա», «Բ», և «Գ» դասարանների աշակերտները, տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելեցին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն: Այցելության նպատակն էր խթանել երիտասարդ սերնդի հետաքրքրությունը թատերական արվեստի հանդեպ, նրանց ծանոթացնել ազգային մշակութային ժառանգությանը և ստեղծել անմիջական շփման հնարավորություն դերասանների ու թատերական գործիչների հետ։ Աշակերտները հնարավորություն ունեցան շրջելու թատրոնի տարածքում, ծանոթանալու բեմական գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաև դիտելու թատրոնի խաղացանկում ընդգրկված ներկայացումների նախապատրաստական աշխատանքները։ Հանդիպման ընթացքում թատրոնի ստեղծագործական անձնակազմը ներկայացրեց թատրոնի պատմությունը, նրա դերն ու նշանակությունը տարածաշրջանի մշակութային կյանքում։ Նմանատիպ ծրագրերը կարևոր քայլ են երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության, թատերական արվեստի զարգացման և մշակութային կապերի ամրապնդման համար։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնին՝ համագործակցության համար:
| |
| |
Դիտումներ: 241 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |