«Մայրենի» խմբակից դաս-միջոցառում՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Ապրիլի 16-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Մայրենի» խմբակից կազմակերպվեց ուսանելի և գունեղ դաս-միջոցառում, որի ընթացքում աշակերտները հանդես եկան բազմաբովանդակ և արտահայտիչ ելույթներով։ Երիտասարդ բանաստեղծները գարնան թեմայով կարդացին իրենց հեղինակած շարադրությունները, հնչեցին երգեր բնության զարթոնքի, կյանքի վերածնության և գարնանային զգացմունքների մասին։ Աշակերտների ասմունքն ու երաժշտական կատարումները արտացոլում էին բնության գեղեցկությունը, մարդու հոգու լուսավոր հույզերն ու գարնան հմայքը։

Դաս-միջոցառման հիմնական նպատակն էր խրախուսել աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացումը, արթնացնել գարնանային ապրումները և ներկայացնել դրանք արվեստի տարբեր ձևերով՝ խոսքի, երգի ու երաժշտության միջոցով։ Միջոցառումը անցավ ջերմ և հուզիչ մթնոլորտում, սրահը լցված էր գարնան բույրով ու աշակերտների անկեղծ զգացմունքներով։ Յուրաքանչյուր մասնակցի ելույթ իր տպավորիչ երանգը հաղորդեց օրվա ընդհանուր տրամադրությանը։

Դաս-միջոցառման վերջաբանը առանձնահատուկ հմայք ստացավ, երբ Եվա Մանգասարյանը քանոնի մեղմահնչյուն նվագով եզրափակեց այս գարնանային շքերթը՝ շունչ տալով բնության զարթոնքին։

«Մայրենի» խմբակի խմբավարը «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Հովսեփյանն է։

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.04.2025)
Դիտումներ: 170 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar